ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳՐՈՂՆԵՐԻ ՄԻՈՒԹԻՒՆՈՒՄ ԿԱՅԱՑԱՒ ԿԱՐԻՆԷ ԱՇՈՒՂԵԱՆԻ<br /> «ՓՈՐՁԵՐ» ԺՈՂՈՎԱԾՈՒԻ ՇՆՈՐՀԱՆԴԷՍԸ<br />


ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳՐՈՂՆԵՐԻ ՄԻՈՒԹԻՒՆՈՒՄ ԿԱՅԱՑԱՒ ԿԱՐԻՆԷ ԱՇՈՒՂԵԱՆԻ
«ՓՈՐՁԵՐ» ԺՈՂՈՎԱԾՈՒԻ ՇՆՈՐՀԱՆԴԷՍԸ

  • 28-03-2008 18:15:00   | Հայաստան  |  Մշակոյթ
ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՐՏԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի Գրողների միութիւնում (ՀԳՄ) մարտի 28-ին կայացաւ գրող, թարգմանիչ Կարինէ Աշուղեանի «Փորձեր» ժողովածուի շնորհանդէսը: Գրքում զետեղուած են ոչ միայն նրա պատմվածքներն ու յօդուածները, այլեւ աշխարհահռչակ գրողների գործերի թարգմանությունները: ՀԳՄ նախագահի Լեւոն Անանեանի խօսքերով, «Փորձեր» ժողովածուն նոր խօսք է հայ գրականությունում: «Կ.Աշուղեանը իր ստեղծագործություններով փորձում է հասնել իր սիրելի գրողներին, նաեւ փորձում է իր թարգմանությունների շնորհիւ հայ ընթերցողին ներկայացնել համաշխարհային գրականութեան գլուխգործոցները»,- նշեց Լ.Անանեանը: «Գրելն ինձ համար շնչելու նման մի բան է, որից խուսափելն անհնար է»,- ասաց Կ.Աշուղեանը` յաւելելով, որ իր յաջորդ գիրքը անուանուելու է «Մարտի 1»` նուիրուած ՀՀ նախագահական ընտրութիւններից յետոյ տեղի ունեցած իրադարձութիւններին:
  -   Մշակոյթ