Մարդու իրաւունքների պաշտպանի գրասենեակը շարունակում է դիտարկումները
Ազատութեան հրապարակում
25-03-2011 15:56:52 | Հայաստան | Մարդու իրաւունքներ
ՀՀ Մարդու իրաւունքների պաշտպանի գրասենեակի ներկայացուցիչները պարբերաբար այցելում էն Ազատութեան հրապարակ դիտարկում իրականացնելու եւ եւ Մարդու իրաւունքների պաշտպան Կարէն Անդրէասեանի յայտարարութեանը յաջորդող օրերի զարգացումներին հետեւելու համար:
«Պաշտպանը տեղեակ է, որ հրապարակում վրան է տեղադրուել հացադուլի մէջ գտնուող Րաֆֆի Յովհաննիսեանի համար, եւ ներկայումս նա ապահովուած է իր բողոքի ակցիան իրականացնելու համար անհրաժեշտ պայմաններով`ունի վրան եւ տաքացուցիչ, ինչպէս նաեւ պարբերաբար անարգել կատարւում էն անհրաժեշտ բժշկական հետազօտութիւններ: Պաշտպանի գրասենեակը շարունակում է դիտարկումները»,- ասուած է Միպ-ի գրասենեակի Տեղեկատուութեան եւ հասարակայնութեան հետ կապերի բաժնի հաղորդագրութիւնում։