Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը շարունակում է դիտարկումները<br /> Ազատության հրապարակում


Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը շարունակում է դիտարկումները
Ազատության հրապարակում

  • 25-03-2011 15:56:52   | Հայաստան  |  Իրավունք
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ներկայացուցիչները պարբերաբար այցելում են Ազատության հրապարակ դիտարկում իրականացնելու եւ եւ Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի հայտարարությանը հաջորդող օրերի զարգացումներին հետեւելու համար: «Պաշտպանը տեղյակ է, որ հրապարակում վրան է տեղադրվել հացադուլի մեջ գտնվող Րաֆֆի Հովհաննիսյանի համար, եւ ներկայումս նա ապահովված է իր բողոքի ակցիան իրականացնելու համար անհրաժեշտ պայմաններով`ունի վրան եւ տաքացուցիչ, ինչպես նաեւ պարբերաբար անարգել կատարվում են անհրաժեշտ բժշկական հետազոտություններ: Պաշտպանի գրասենյակը շարունակում է դիտարկումները»,- ասված է ՄԻՊ-ի գրասենյակի Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդագրությունում։
Նոյյան տապան  -   Իրավունք

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play