«ԱՄԲԵՐԻ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐՈՒՄ ԼԵՒՈՆ ԱՐՈՆԵԱՆԸ 10,5 ՄԻԱՒՈՐՈՎ<br /> ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԳԼԽԱՒՈՐԵԼ ՄՐՑԱՇԱՐԱՅԻՆ ԱՂԻՒՍԱԿԸ<br />


«ԱՄԲԵՐԻ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐՈՒՄ ԼԵՒՈՆ ԱՐՈՆԵԱՆԸ 10,5 ՄԻԱՒՈՐՈՎ
ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԳԼԽԱՒՈՐԵԼ ՄՐՑԱՇԱՐԱՅԻՆ ԱՂԻՒՍԱԿԸ

  • 24-03-2008 19:20:00   |   |  Սպորտ
ՆԻՍ, 24 ՄԱՐՏԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Ֆրանսիայի Նիս քաղաքում անցկացուող «Ամբեր» շախմատի միջազգային մրցաշարի 6-րդ փուլում Լեւոն Արոնեանը հանդիպեց Շահրիյար Մամեդեարովի (Ադրբեջան) հետ եւ «կոյր» ու արագ շախմատում ոչ-ոքի խաղաց: 7-րդ փուլում Լ.Արոնեանը «կոյր» շախմատում խաղաղ դաշն կնքեց Վեսելին Թոփալովի (Բուլղարիա) հետ, իսկ արագում` յաղթեց: 8-րդ փուլում երեւանցի գրոսմայստերը մրցեց Վիշվանաթան Անանդի (Հնդկաստան) հետ: «Կոյր» շախմատում նա առաւելութեան հասաւ մրցակցի նկատմամբ, իսկ արագում` ոչ-ոքի գրանցուեց: Լ.Արոնեանը վաստակել է 10,5 եւ միանձնեայ շարունակում է գլխաւորել մրցաշարային աղիւսակը: Առաջատարին յաջորդում են Մագնուս Կառլսենը (Նորվեգիա)` 9,5, Պետեր Լեկոն (Հունգարիա)` 9, Ալեքսանդր Մորոզեւիչը (Ռուսաստան), Վեսելին Թոփալովը (Բուլղարիա), Վիշվանաթան Անանդը (Հնդկաստան) եւ Վլադիմիր Կրամնիկը (Ռուսաստան)` 8,5-ական միաւորով: Մրցաշարում մարտի 24-ին հանգստի օր է յայտարարուած:
  -   Սպորտ