Գիւմրիի երկու նոր թաղամասերում 2011թ. շահագործման կը յանձնուի 38 բնակելի շէնք՝ 1756 բնակարաններով


Գիւմրիի երկու նոր թաղամասերում 2011թ. շահագործման կը յանձնուի 38 բնակելի շէնք՝ 1756 բնակարաններով

  • 24-03-2011 20:09:52   | Հայաստան  |  Հասարակութիւն
2011թ. ծրագրով Գիւմրիում կառուցւում է 38 բնակելի շէնք, որոնցից 33-ը «Մուշ-2» թաղամասում, 5-ը՝ «Անի» թաղամասում։ Ընդհանուր առմամբ կը կառուցուէն 1756 բնակարաններ, որոնցից 212-ը «Անի» թաղամասում։ Ինչպէս լրագրողների հետ զրոյցում նշեց կառուցապատող «Գլենդել Հիլզ» ընկերութեան գլխաւոր տնօրէն Վահէ Ալմոյեանը, նախատեսուած էր 1944 բնակարան կառուցել, սակայն այդ թիւը կրճատուել է ի հաշիւ որոշ փոքր բնակարանների միաւորմամբ աւելի մեծ բնակարանների։ Նա նշեց նաեւ, որ Լոռու մարզում սկսուել է 386 անհատական բնակելի տների շինարարութիւնը։ Վ.Ալմոյեանը յաւելեց, որ 2010թ. «Մուշ-2» թաղամասում շահագործման էն յանձնուել առաջին 22 շէնքերը՝ 1056 բնակարաններով։ Շահագործման էն յանձնուել նաեւ 520 անհատական բնակելի տներ Լոռու մարզում, որոնցից 220-ը՝ Սպիտակում, մնացածը՝ մարզի 8 գիւղական համայնքներում։ Առաջիկայում նախատեսւում է Լոռու մարզի 24 գիւղական համայնքներում 1500 անհատական բնակելի տներ կառուցել։ Բնակարանաշինութեան այս ծրագիրը նախաետսւում է աւարտել 2012թ.։
  -   Հասարակութիւն