Գյումրիի երկու նոր թաղամասերում 2011թ. շահագործման կհանձնվի 38 բնակելի շենք՝ 1756 բնակարաններով


Գյումրիի երկու նոր թաղամասերում 2011թ. շահագործման կհանձնվի 38 բնակելի շենք՝ 1756 բնակարաններով

  • 24-03-2011 20:09:52   | Հայաստան  |  Հասարակություն
2011թ. ծրագրով Գյումրիում կառուցվում է 38 բնակելի շենք, որոնցից 33-ը «Մուշ-2» թաղամասում, 5-ը՝ «Անի» թաղամասում։ Ընդհանուր առմամբ կկառուցվեն 1756 բնակարաններ, որոնցից 212-ը «Անի» թաղամասում։ Ինչպես լրագրողների հետ զրույցում նշեց կառուցապատող «Գլենդել Հիլզ» ընկերության գլխավոր տնօրեն Վահե Ալմոյանը, նախատեսված էր 1944 բնակարան կառուցել, սակայն այդ թիվը կրճատվել է ի հաշիվ որոշ փոքր բնակարանների միավորմամբ ավելի մեծ բնակարանների։ Նա նշեց նաեւ, որ Լոռու մարզում սկսվել է 386 անհատական բնակելի տների շինարարությունը։ Վ.Ալմոյանը հավելեց, որ 2010թ. «Մուշ-2» թաղամասում շահագործման են հանձնվել առաջին 22 շենքերը՝ 1056 բնակարաններով։ Շահագործման են հանձնվել նաեւ 520 անհատական բնակելի տներ Լոռու մարզում, որոնցից 220-ը՝ Սպիտակում, մնացածը՝ մարզի 8 գյուղական համայնքներում։ Առաջիկայում նախատեսվում է Լոռու մարզի 24 գյուղական համայնքներում 1500 անհատական բնակելի տներ կառուցել։ Բնակարանաշինության այս ծրագիրը նախաետսվում է ավարտել 2012թ.։
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play