Երեւանում մեկնարկել է Միկրոէլեկտրօնիկայի միջազգային վեցերորդ օլիմպիադան


Երեւանում մեկնարկել է Միկրոէլեկտրօնիկայի միջազգային վեցերորդ օլիմպիադան

  • 24-03-2011 16:37:03   | Հայաստան  |  Գիտութիւն եւ տեխնոլոգիաներ
Վիւասել-մտս-ը` «ՄՏՍ» ԲԲԸ դուստր ձեռնարկութիւնը, եւ Կիսահաղորդիչների էլեկտրօնային աւտոմատացուած նախագծման, ստուգման եւ արտադրութեան ոլորտի ծրագրային ապահովման եւ մտաւոր սեփականութեան համաշխարհային առաջատար Սինոփսիս ընկերութիւնը մարտի 24-ին յայտարարեցին, որ Միկրոէլեկտրօնիկայի հայաստանեան ամենամեայ միջազգային վեցերորդ օլիմպիադան կ'անցկացուի 2011թ. սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին: Այդ մասին համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում յայտարարեցին Վիւասել-մտս-ի գլխաւոր տնօրէն Ռալֆ Յիրիկեանը եւ Օլիմպիադայի կազմկոմիտէի նախագահ, Սինոփսիս Արմէնիայի գլխաւոր գործադիր տնօրէն եւ Սինոփսիսի կորպորատիւ մարքեթինգի գծով փոխնախագահ Ռիչ Գոլդմանը Սինոփսիսի կորպորատիւ մարքեթինգի գծով փոխնախագահ եւ Սինոփսիս Արմէնիայի գլխաւոր գործադիր տնօրէն Ռիչ Գոլդմանը: Օլիմպիադայի նպատակն է խթանել միկրոէլեկտրօնիկայի զարգացումը Հայաստանում եւ մասնակից երկրներում, յայտնաբերել երիտասարդ, տաղանդաւոր կադրեր, երիտասարդ մասնագէտների շրջանում մեծացնել միկրոէլեկտրօնիկայի հանդէպ հետաքրքրութիւնը, կրթական ծրագրերում անհրաժեշտ ճշգրտումներ կատարելու նպատակով հասկանալ երիտասարդ մասնագէտների շրջանում միկրոէլեկտրօնիկայի բնագաւառում գիտելիքների մակարդակը եւ միկրոէլեկտրօնիկայի ոլորտի երիտասարդ մասնագէտների համայնք ստեղծել: Օլիմպիադային կարող էն մասնակցել մինչեւ 30 տարեկան աւագ դպրոցների եւ բարձրագոյն ուսումնական հաստատութիւնների ուսանողներ եւ միկրոէլեկտրօնիկայի ոլորտի ընկերութունների մասնագէտներ: «Իր գոյութեան վեցերորդ տարում Միկրոէլեկտրօնիկայի միջազգային օլիմպիադան ազդեցիկ ուժ է ձեռք բերել: Երկու տարի առաջ օլիմպիադան միջազգային դառնալու առաջին երերուն քայլերն արեց` Ռուսաստանից եւ Ուկրաինայից ուսանողների մասնակցութեամբ: Անցեալ տարի ուսանողներ մասնակցեցին աշխարհի հինգ երկրներից: Այս տարի մենք նախատեսում ենք գրեթէ կրկնապատկել այդ թիւը` ուսանողներ ներգրաւելով երեք մայրցամաքներից, ովքեր Հայաստան կժամանէն Կալիֆորնիայի պէս հեռաւոր շրջաններից: Մեր հրաշալի գործընկեր Վիւասել-մտս-ի առատաձեռն հովանաւորութեան շնորհիւ օլիմպիադային մասնակցելու համար Երեւան ժամանելու հրաւէրքը բաւական գրաւիչ առաջարկ է դառնում եւ օլիմպիադան աշխարհում ոլորտի աննախադէպ միջոցառման է վերածում: Օլիմպիադան հնարաւորութիւն է ընձեռում ցոյց տալ Հայաստանի զարգացող դերը որպէս միկրոէլեկտրօնիկայի տարածաշրջանային կենտրոն եւ Հայաստանի համար հզօր հիմք է հանդիսանում ողջ աշխարհում արժէքաւոր համագործակցութիւններ ստեղծելու ճանապարհին: Վստահ եմ, որ օլիմպիադայի շրջանակներում ստեղծուած համագործակցութիւնը կը փոխհատուցի ի նպաստ Հայաստանի կազմակերպիչների ներդրած ջանքերն աննախադէպ եւ չկանխորոշուած ձեւով: Մենք անհամբեր սպասում ենք հիւրընկալել եւ մրցել աշխարհի տարբեր երկրներից ժամանած էլեկտրօնիկայի ոլորտի երիտասարդ պայծառ ճարտարագէտների հետ հոկտեմբերին, Երեւանում, Հայաստանում Սինոփսիսի շաբաթ 2011-ի ընթացքում»,-ասաց Օլիմպիադայի կազմկոմիտէի նախագահ, Սինոփսիս Արմէնիայի գլխաւոր գործադիր տնօրէն եւ Սինոփսիսի կորպորատիւ մարքեթինգի գծով փոխնախագահ Ռիչ Գոլդմանը: «Կրթութիւնը կանխորոշում է երկրի ապագան: Յատկապէս երբ այն առանցքային դեր է խաղում երկրի համեմատական առաւելութիւնը խթանելու տեսանկիւնից: Առողջ մրցակցութիւնը ՏՏ ոլորտի ուսանողների միջեւ անհրաժեշտ պայման է ստեղծագործականութեան համար. սա մի ոլորտ է, որում յաղթում է ոչ թէ ֆիզիկական ուժը, այլ` մտքի փայլը: Այդուհանդերձ, ստեղածագործականութիւնը դեռ բաւարար պայման չէ: Այսօրինակ նախաձեռնութիւններն պէտք է հնարաւորինս համակողմանի քաջալերել: Որպէս Հայասատանի առաաջատար բջջային օպերատոր եւ կորպորատիւ քաղաքացի, Վիւասել-մտս-ը կարեւորում է ցանկացած նախաձեռնութիւն` ուղղուած ստեղծագործականութեան զարգացմանը: Այստեղ ենք մենք տեսնում մեր առաքելութիւնը աջակցողի դերում: Զարգանում էն այն երկրները, որտեղ գնահատւում է խելացի, տաղանդաւոր սերունդը: Յաջողութիւն ենք մաղթում մրցոյթի մասնակիցներին, յատկապէս` մեր հայրենակիցներին` վստահ լինելով, որ նրանք իրենց ընձեռած հնարաւորութիւնը կը պսակեն յաղթանակով»,-ասաց Վիւասել-մտս-ի գլխաւոր տնօրէն Ռալֆ Յիրիկեանը: Այս տարի օլիմպիադային մասնակցութեան ցանկութիւն էն յայտնել Հայաստանի, Հնդկաստանի, Յորդանանի, Ռուսաստանի, Սերբիայի, Ուկրաինայի, Ամն-ի եւ այլ երկրների ներկայացուցիչներ: Միկրոէլեկտրօնիկայի հայաստանեան ամենամեայ միջազգային վեցերորդ օլիմպիադան անցկացուելու է երկու փուլով: Առաջին փուլը՝ ստուգարքի ձեւով, տեղի կ'ունենայ 2011թ. սեպտեմբերին` մասնակից բոլոր երկրներում միաժամանակ: Վերջնական փուլում կը մրցեն բոլոր երկրների լաւագոյն մասնակիցները: Այն տեղի կ'ունենայ Հայաստանում, հոկտեմբերին, Սինոփսիսի շաբաթը Հայաստանում 2011 միջոցառումների ընթացքում: Մրցոյթը կը ներառի ինքնատիպ լուծումներ պահանջող ճարտարագիտական խնդիրներ: Օլիմպիադայի թեմաներն էն՝ թուային ինտէգրալ սխեմաների նախագծում եւ թեստաւորում, անալոգային եւ խառը ազդանշանային ինտէգրալ սխեմաների նախագծում եւ թեստաւորում, կիսահաղորդչային սարքեր եւ տեխնոլոգիայ եւ ինտէգրալ սխեմաների աւտոմատացուած նախագծման մաթեմատիկական եւ ալգորիթմական ապահովում: Առաջին կարգի մրցանակը նոութբուք է, երկրորդը՝ 300,000 դրամ (շուրջ 800 դոլար), երրորդը՝ 150,000 դրամ (շուրջ 400 դոլար): Նախատեսուած էն նաեւ յատուկ մրցանակներ լաւագոյն ճարտարագիտական լուծման, ամենաստեղծագործական լուծման, ամենայուրօրինակ լուծման եւ մասնակից իւրաքանչիւր երկրից լաւագոյն արդիւնք ցուցաբերելու համար: Օլիմպիադայի բոլոր մասնակցիները կը ստանան մասնակցութեան վկայականներ: Միկրոէլեկտրօնիկայի հայաստանեան առաջին օլիմպիադան անցկացուել է 2006թ. սեպտեմբերի 22-26-ը: Առաջին փուլին մասնացել է 82 հոգի, որոնցից 32-ն անցել է երկրորդ փուլ: Միկրոէլեկտրօնիկայի հայաստանեան ամենամեայ երկրորդ օլիմպիադան անցկացուել է 2007թ. սեպտեմբերի 18-26-ը: Առաջին փուլի 118 մասնակիցներից երկրորդ փուլ է անցել 48-ը: Միկրոէլեկտրօնիկայի հայաստանեան ամենամեայ երրորդ օլիմպիադան անցկացուել է 2008թ. սեպտեմբերի 16-25-ը: Առաջին փուլի 115 մասնակցից (որոնցից 15-ը Գիւմրիից էր) 32-ը անցաւ երկրորդ փուլ: Միկրոէլեկտրօնիկայի հայաստանեան ամենամեայ չորրորդ օլիմպիադան անցկացուեց 2009թ. սեպտեմբերի 4-30-ը: Առաջին փուլի 118 մասնակցից (որոնցից 10-ը Ռուսաստանից, 27-ը Ուկրաինայից եւ 11-ը Գիւմրիից) 47-ն անցաւ երկրորդ փուլ: Միկրոէլեկտրօնիկայի հայաստանեան ամենամեայ միջազգային հինգերորդ օլիմպիադան անցկացուել է 2010թ. հոկտեմբերի 4-29-ը: Առաջին փուլի աւելի քան 200 մասնակիցներից 132-ը հայաստանեան բուհերի ուսանողներ էին: Միւս մասնակիցները ներկայացնում էին Հայաստանից դուրս գտնուող հետեւեալ բուհերը՝ Մոսկուայի էլեկտրօնային տեխնիկայի ինստիտուտ, Սանկտ-պետերբուրգի էլեկտրատեխնիկական համալսարան, Ինֆորմացիոն տեխնոլոգիաների, մեխանիկայի եւ օպտիկայի Սանկտ-պետերբուրգի պետական համալսարան, Խարկովի ռադիօէլեկտրօնիկայի ազգային համալսարան, Յորդանանի գիտութեան եւ տեխնոլոգիայի համալսարան, Արքայադուստր Սումայայի տեխնոլոգիական համալսարան, Նիսի համալսարան եւ Սերբիայի համալսարան: Լաւագոյն արդիւնք ցուցաբերած 50 ուսանող անցաւ երկրորդ փուլ:
  -   Գիտութիւն եւ տեխնոլոգիաներ