ՀԱՅԱՍՏԱՆԻ 4 ՄԱՐԶԵՐՈՒՄ ՄՕՏ ՕՐԵՐՍ ԿՍԿՍՈՒԻ ԳԻՒՂԱԿԱՆ<br /> ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ՎԵՐԱՆՈՐՈԳՈՒՄԸ<br />


ՀԱՅԱՍՏԱՆԻ 4 ՄԱՐԶԵՐՈՒՄ ՄՕՏ ՕՐԵՐՍ ԿՍԿՍՈՒԻ ԳԻՒՂԱԿԱՆ
ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ՎԵՐԱՆՈՐՈԳՈՒՄԸ

  • 08-09-2008 19:56:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 8 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Սեպտեմբերի 8-ին ՀՀ Ազգային Ժողովը վաւերացրեց 2006-07թթ.-ին ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարութեան եւ Ասիական զարգացման բանկի միջեւ կնքուած համաձայնագիրը` գիւղական ճանապարհների վերականգման ծրագրի իրագործելիութեան ուսումնասիրութիւն կազմակերպելու համար նախատեսուած փոքրածավալ տեխնիկական օժանդակության մասին: Ինչպէս նշեց ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Գուրգէն Սարգսեանը, փոքրածավալ տեխնիկական օժանդակության գումարը կազմում է 150 հազար ԱՄՆ դոլար: Ինչպէս «ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցի հետ զրոյցում նշեց Գ.Սարգսեանը, Ասիական զարգացման բանկի կողմից ֆինանսաւորւող հիմնական վարկային ծրագրով նախատեսւում է վերականգնել մօտ 220 կմ ընդհանուր երկարությամբ 10 ճանապարհահատուածներ Կոտայքի, Արարատի, Գեղարքունիքի եւ Արմաւիրի մարզերում: Հիմնական վարկի գումարը կազմում է 30,6 մլն դոլար: Խորհրդատուն, որին վարձել է Ասիական զարգացման բանկը, կատարել է վարկի յատկացման, ինչպէս նաեւ գիւղական ճանապարհների վերականգնման ծրագրի տեխնիկական առաջադրանքի նախապատրաստական աշխատանքները: Արդիւնքում նշուած ճանապարհահատվածներն ընդգրկուել են բանկի կողմից ֆինանսաւորւող հիմնական վարկային ծրագրում: Հաւելեալ 150 հազար դոլարը տրամադրվել է որպէս երկրորդ տնխնիկական աջակցութիւն, որի միջոցով իրականացուել են վերոհիշյալ ճանապարհների վերականգնման նախագծման աշխատանքները: Նախարարը վստահեցրեց, որ ծրագրի իրականացման աշխատանքները կսկսուեն մօտ օրերս` ֆինանսավորումը սկսուելուց անմիջապէս յետոյ: Ծրագրի նախապատրաստման հիմնական փուլերն աւարտուած են, կան փոքր տեխնիկական խնդիրներ, որոնք այս պահին համաձայնեցւում են Ասիական զարգացման բանկի հետ: Ծրագրի առաջին փուլում նախատեսւում է վերանորոգել 109 կմ ընդհանուր երկարությամբ ճանապարհահատուածներ: Ծրագրի աւարտը նախատեսուած է 2010թ.-ին:
  -   Տնտեսութիւն