ՖԻԴԵԼ ԿԱՍՏՐՈ. ԿՈՒԲԱՆ ԱՄՆ-ԻՆ ՉՊԷՏՔ Է ԲԱՑԱՏՐՈՒԹԻՒՆ ՏԱՅ ԻՐ<br /> ՏԱՐԱԾՔՈՒՄ ՌԴ ՕԴՈՒԺԻ ՀՆԱՐԱՒՈՐ ՏԵՂԱԿԱՅՄԱՆ ԱՌՆՉՈՒԹԵԱՄԲ<br />


ՖԻԴԵԼ ԿԱՍՏՐՈ. ԿՈՒԲԱՆ ԱՄՆ-ԻՆ ՉՊԷՏՔ Է ԲԱՑԱՏՐՈՒԹԻՒՆ ՏԱՅ ԻՐ
ՏԱՐԱԾՔՈՒՄ ՌԴ ՕԴՈՒԺԻ ՀՆԱՐԱՒՈՐ ՏԵՂԱԿԱՅՄԱՆ ԱՌՆՉՈՒԹԵԱՄԲ

  • 24-07-2008 18:55:00   |   |  Միջազգային
ՀԱՎԱՆԱ, 24 ՅՈՒԼԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Կուբան ոչ մի բացատրութիւն չպէտք է տայ ԱՄՆ-ին իր տարածքում ռուսական ռմբակոծիչների համար ռազմակայանների հնարաւոր տեղակայման առնչութեամբ: Ինչպէս հաղորդում է «Նովոստի» գործակալութիւնը, այս յայտարարութեամբ հանդէս է եկել Կուբայի նախկին առաջնորդ Ֆիդել Կաստրոն «Մաքիավելու ռազմավարութիւն» յօդուվածում: «Ռաուլը (Կաստրոն) ճիշտ վարուեց` արժանապատիվ լռութիւն պահպանելով յուլիսի 21-ին ռուսական «Իզվեստիա» թերթում յօդուածի հրապարակման առնչութեամբ, որտեղ խոսւում է մեր տարածքում ռուսական ռազմավարական ռմբակոծիչների համար ռազմակայանների հնարաւոր տեղաբաշխման մասին: Այդ տեղեկատուութիւնը հիմնուած է հիպոթեզի վրայ, որ մշակtyել է Ռուսաստանում այդ մեծ տերության անմիջական հարեւանութեամբ միջուկային վահանի արձակման կայանքների եւ ռադարների տեղակայման գաղափարի իրականացման ամերիկեան համառության առնչութեամբ»,- գրում է Ֆիդել Կաստրոն: «Պէտք չէ դրա համար ներողութիւն խնդրել եւ բացատրութիւններ տալ ԱՄՆ-ին»,- յայտարարել է Ֆիդել Կաստրոն: Նախօրէին որոշ ռուսական ԶԼՄ-ներ հաղորդել են, որ իբր ռուսական ռազմավարական Տու-160 եւ Տու-95ՄՍ հրթիռակիրներ են վայրէջք կատարել Կուբայում, ինչպէս նաեւ ծանօթացել Լատինական Ամերիկայի եւ Աֆրիկայի պետութիւնների տեղակայման նոր օդանավակայանների ենթակառուցվածքին: Հինգշաբթի ՌԴ ՊՆ բարձրաստիճան աղբիւրը այդ հաղորդումները հերքել է` դրանք համարելով տեղեկատուական «խայծ»:
  -   Միջազգային