ՖԻԴԵԼ ԿԱՍՏՐՈ. ԿՈՒԲԱՆ ԱՄՆ-ԻՆ ՉՊԵՏՔ Է ԲԱՑԱՏՐՈՒԹՅՈՒՆ ՏԱ ԻՐ<br /> ՏԱՐԱԾՔՈՒՄ ՌԴ ՕԴՈՒԺԻ ՀՆԱՐԱՎՈՐ ՏԵՂԱԿԱՅՄԱՆ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ<br />


ՖԻԴԵԼ ԿԱՍՏՐՈ. ԿՈՒԲԱՆ ԱՄՆ-ԻՆ ՉՊԵՏՔ Է ԲԱՑԱՏՐՈՒԹՅՈՒՆ ՏԱ ԻՐ
ՏԱՐԱԾՔՈՒՄ ՌԴ ՕԴՈՒԺԻ ՀՆԱՐԱՎՈՐ ՏԵՂԱԿԱՅՄԱՆ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ

  • 24-07-2008 18:55:00   | Կուբա  |  Միջազգային
ՀԱՎԱՆԱ, 24 ՀՈՒԼԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Կուբան ոչ մի բացատրություն չպետք է տա ԱՄՆ-ին իր տարածքում ռուսական ռմբակոծիչների համար ռազմակայանների հնարավոր տեղակայման առնչությամբ: Ինչպես հաղորդում է «Նովոստի» գործակալությունը, այս հայտարարությամբ հանդես է եկել Կուբայի նախկին առաջնորդ Ֆիդել Կաստրոն «Մաքիավելու ռազմավարություն» հոդվածում: «Ռաուլը (Կաստրոն) ճիշտ վարվեց` արժանապատիվ լռություն պահպանելով հուլիսի 21-ին ռուսական «Իզվեստիա» թերթում հոդվածի հրապարակման առնչությամբ, որտեղ խոսվում է մեր տարածքում ռուսական ռազմավարական ռմբակոծիչների համար ռազմակայանների հնարավոր տեղաբաշխման մասին: Այդ տեղեկատվությունը հիմնված է հիպոթեզի վրա, որ մշակվել է Ռուսաստանում այդ մեծ տերության անմիջական հարեւանությամբ միջուկային վահանի արձակման կայանքների եւ ռադարների տեղակայման գաղափարի իրականացման ամերիկյան համառության առնչությամբ»,- գրում է Ֆիդել Կաստրոն: «Պետք չէ դրա համար ներողություն խնդրել եւ բացատրություններ տալ ԱՄՆ-ին»,- հայտարարել է Ֆիդել Կաստրոն: Նախօրեին որոշ ռուսական ԶԼՄ-ներ հաղորդել են, որ իբր ռուսական ռազմավարական Տու-160 եւ Տու-95ՄՍ հրթիռակիրներ են վայրէջք կատարել Կուբայում, ինչպես նաեւ ծանոթացել Լատինական Ամերիկայի եւ Աֆրիկայի պետությունների տեղակայման նոր օդանավակայանների ենթակառուցվածքին: Հինգշաբթի ՌԴ ՊՆ բարձրաստիճան աղբյուրը այդ հաղորդումները հերքել է` դրանք համարելով տեղեկատվական «խայծ»:
Նոյյան տապան  -   Միջազգային