ՅՈՒՆԱՍՏԱՆՈՒՄ ՅԱՐՁԱԿՈՒՄ Է ԻՐԱԿԱՆԱՑՈՒԵԼ ՈՍՏԻԿԱՆԱԿԱՆ ՏԵՂԱՄԱՍԻ<br /> ՎՐԱՅ<br />


ՅՈՒՆԱՍՏԱՆՈՒՄ ՅԱՐՁԱԿՈՒՄ Է ԻՐԱԿԱՆԱՑՈՒԵԼ ՈՍՏԻԿԱՆԱԿԱՆ ՏԵՂԱՄԱՍԻ
ՎՐԱՅ

  • 17-07-2008 18:59:00   |   |  Միջազգային
ԱԹԷՆՔ, 17 ՅՈՒԼԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հինգշաբթի Պերամա քաղաքում, որը գտնւում է Աթէնքից 20 կմ հեռու, յարձակում է գործուել ոստիկանական տեղամասի վրայ: Շէնքի մէջ նետուել են մի քանի հրկիզող ռումբեր: Այս մասին հաղորդում է «Վեստին»: Ոչ ոք չի տուժել, սակայն այրուել են չորս ոստիկանական աւտոմեքենայ եւ մէկ մոտոցիկլ: Ըստ ոստիկանների, յարձակումն իրականացրել են մի խումբ երիտասարդներ: Այսպիսի յարձակումների յետեւում, որպէս կանոն, Յունաստանում կանգնած են անարխիստական խմբաւորումներ:
  -   Միջազգային