ՀՈՒՆԱՍՏԱՆՈՒՄ ՀԱՐՁԱԿՈՒՄ Է ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼ ՈՍՏԻԿԱՆԱԿԱՆ ՏԵՂԱՄԱՍԻ<br /> ՎՐԱ<br />


ՀՈՒՆԱՍՏԱՆՈՒՄ ՀԱՐՁԱԿՈՒՄ Է ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼ ՈՍՏԻԿԱՆԱԿԱՆ ՏԵՂԱՄԱՍԻ
ՎՐԱ

  • 17-07-2008 18:59:00   | Հունաստան  |  Միջազգային
ԱԹԵՆՔ, 17 ՀՈՒԼԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հինգշաբթի Պերամա քաղաքում, որը գտնվում է Աթենքից 20 կմ հեռու, հարձակում է գործվել ոստիկանական տեղամասի վրա: Շենքի մեջ նետվել են մի քանի հրկիզող ռումբեր: Այս մասին հաղորդում է «Վեստին»: Ոչ ոք չի տուժել, սակայն այրվել են չորս ոստիկանական ավտոմեքենա եւ մեկ մոտոցիկլ: Ըստ ոստիկանների, հարձակումն իրականացրել են մի խումբ երիտասարդներ: Այսպիսի հարձակումների ետեւում, որպես կանոն, Հունաստանում կանգնած են անարխիստական խմբավորումներ:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play