ՉԵՉՆԻԱՅՈՒՄ ՊԱՅԹԻՒՆԻ ՀԵՏԵՒԱՆՔՈՎ ԶՈՀՈՒԵԼ Է 9 ԶԻՆԾԱՌԱՅՈՂ<br />


ՉԵՉՆԻԱՅՈՒՄ ՊԱՅԹԻՒՆԻ ՀԵՏԵՒԱՆՔՈՎ ԶՈՀՈՒԵԼ Է 9 ԶԻՆԾԱՌԱՅՈՂ

  • 16-07-2008 19:41:00   | Ռուսաստան  |  Միջազգային
ԳՐՈԶՆԻ, 16 ՅՈՒԼԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Շալի բնակավայրում (Չեչնիա) զինամթերքի պայթիւնի հետեւանքով զոհուել է 9 եւ մարմնական տարբեր աստիճանի վնասուածքներ ստացել 4 զինծառայող: Ինչպէս հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը` վկայակոչելով Հիւսիս-կովկասեան զինուորական օկրուգի շտաբի հաղորդումը, պայթյունը տեղի է ունեցել տանկից զինամթերքը աւտոմեքենան բեռնելիս, ենթադրաբար դետոնացիայի հետեւանքով: Պայթիւնից անմիջապէս յետոյ զոհուել է եօթ զինծառայող, եւս երկուսը վախճանուել են հիւանդանոցում:
  -   Միջազգային