ՉԵՉՆԻԱՅՈՒՄ ՊԱՅԹԻՒՆԻ ՀԵՏԵՒԱՆՔՈՎ ԶՈՀՈՒԵԼ Է 9 ԶԻՆԾԱՌԱՅՈՂ
16-07-2008 19:41:00 | Ռուսաստան | Միջազգային
ԳՐՈԶՆԻ, 16 ՅՈՒԼԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Շալի բնակավայրում
(Չեչնիա) զինամթերքի պայթիւնի հետեւանքով զոհուել է 9 եւ մարմնական
տարբեր աստիճանի վնասուածքներ ստացել 4 զինծառայող:
Ինչպէս հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը` վկայակոչելով
Հիւսիս-կովկասեան զինուորական օկրուգի շտաբի հաղորդումը, պայթյունը
տեղի է ունեցել տանկից զինամթերքը աւտոմեքենան բեռնելիս,
ենթադրաբար դետոնացիայի հետեւանքով: Պայթիւնից անմիջապէս յետոյ
զոհուել է եօթ զինծառայող, եւս երկուսը վախճանուել են հիւանդանոցում: