ՉԻՆԱՍՏԱՆՈՒՄ ՈՉՆՉԱՑՈՒԵԼ Է 12 ԱՀԱԲԵԿՉԱԿԱՆ ԽՈՒՄԲ<br />


ՉԻՆԱՍՏԱՆՈՒՄ ՈՉՆՉԱՑՈՒԵԼ Է 12 ԱՀԱԲԵԿՉԱԿԱՆ ԽՈՒՄԲ

  • 16-07-2008 19:05:00   |   |  Միջազգային
ՊԵԿԻՆ, 16 ՅՈՒԼԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: ՉԺՀ Սինցյան-Ույգուրական ինքնավար շրջանի Կաշգար քաղաքի ոստիկանութիւնը տարուայ սկզբից ի վեր ոչնչացրել է 12 ահաբեկչական խումբ: Այս մասին հաղորդում է «Նովոստի» գործակալութիւնը` վկայակոչելով «Չայնա դեյլի» պարբերականը: Ահաբեկչական խմբերի մեծ մասը եղել են «Արեւելյան Թուրքեստան» անջատողական կազմակերպութեան ստորաբաժանումներ, որ կասկածւում է «ալղ աիդայի» հետ կապերի մէջ եւ բազմիցս ահաբեկություններ է իրականացրել ՉԺՀ-ում: Կաշգարը գտնւում է մի տարածաշրջանում, որ սահմանակից է հինգ երկրների, այդ թւում` Աֆղանստանին եւ Պակիստանին: Այդ պատճառով ահաբեկչական սպառնալիքն այստեղ աւելի մեծ է, քան Չինաստանում ամբողջութեամբ վերցրած:
  -   Միջազգային