ՉԻՆԱՍՏԱՆՈՒՄ ՈՉՆՉԱՑՎԵԼ Է 12 ԱՀԱԲԵԿՉԱԿԱՆ ԽՈՒՄԲ<br />


ՉԻՆԱՍՏԱՆՈՒՄ ՈՉՆՉԱՑՎԵԼ Է 12 ԱՀԱԲԵԿՉԱԿԱՆ ԽՈՒՄԲ

  • 16-07-2008 19:05:00   | Չինաստան  |  Միջազգային
ՊԵԿԻՆ, 16 ՀՈՒԼԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: ՉԺՀ Սինցյան-Ույգուրական ինքնավար շրջանի Կաշգար քաղաքի ոստիկանությունը տարվա սկզբից ի վեր ոչնչացրել է 12 ահաբեկչական խումբ: Այս մասին հաղորդում է «Նովոստի» գործակալությունը` վկայակոչելով «Չայնա դեյլի» պարբերականը: Ահաբեկչական խմբերի մեծ մասը եղել են «Արեւելյան Թուրքեստան» անջատողական կազմակերպության ստորաբաժանումներ, որ կասկածվում է «ԱլՂ աիդայի» հետ կապերի մեջ եւ բազմիցս ահաբեկություններ է իրականացրել ՉԺՀ-ում: Կաշգարը գտնվում է մի տարածաշրջանում, որ սահմանակից է հինգ երկրների, այդ թվում` Աֆղանստանին եւ Պակիստանին: Այդ պատճառով ահաբեկչական սպառնալիքն այստեղ ավելի մեծ է, քան Չինաստանում ամբողջությամբ վերցրած:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play