ՁԵՐԲԱԿԱԼՈՒԵԼ Է ՄԱԼԱՅԶԻԱԿԱՆ ԸՆԴԴԻՄՈՒԹԵԱՆ ԱՌԱՋՆՈՐԴԸ<br />


ՁԵՐԲԱԿԱԼՈՒԵԼ Է ՄԱԼԱՅԶԻԱԿԱՆ ԸՆԴԴԻՄՈՒԹԵԱՆ ԱՌԱՋՆՈՐԴԸ

  • 16-07-2008 19:03:00   |   |  Միջազգային
ԿՈՒԱԼԱ-ԼՈՒՄՊՈՒՐ, 16 ՅՈՒԼԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Սեփական տնից ոչ հեռու ոստիկանութեան յատուկ ստորաբաժանումը ձերբակալել է մալայզիական ընդդիմութեան առաջնորդ Անվար Իբրահիմին: Ըստ Մալայզիայի կառավարութեան նախկին փոխնախագահի փաստաբանի, ձերբակալման համար պաշտօնական պատճառներ չեն առաջադրուել: Ինչպէս հաղորդում է BBC-ն, 60-ամեայ ընդդիմադիրը պէտք է ներկայանար ոստիկանութիւն ցուցմունքներ տալու համասեռամոլության մեղադրանքների առնչութեամբ, ինչն այդ երկրում քրեորեն հետապնդւում է: Սակայն իրավապահ մարմինները որոշել են չսպասել քաղաքական գործչի ինքնակամ ներկայանալուն:
  -   Միջազգային