ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է ՄԱԼԱՅԶԻԱԿԱՆ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ԱՌԱՋՆՈՐԴԸ<br />


ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է ՄԱԼԱՅԶԻԱԿԱՆ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ԱՌԱՋՆՈՐԴԸ

  • 16-07-2008 19:03:00   |   |  Միջազգային
ԿՈՒԱԼԱ-ԼՈՒՄՊՈՒՐ, 16 ՀՈՒԼԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Սեփական տնից ոչ հեռու ոստիկանության հատուկ ստորաբաժանումը ձերբակալել է մալայզիական ընդդիմության առաջնորդ Անվար Իբրահիմին: Ըստ Մալայզիայի կառավարության նախկին փոխնախագահի փաստաբանի, ձերբակալման համար պաշտոնական պատճառներ չեն առաջադրվել: Ինչպես հաղորդում է BBC-ն, 60-ամյա ընդդիմադիրը պետք է ներկայանար ոստիկանություն ցուցմունքներ տալու համասեռամոլության մեղադրանքների առնչությամբ, ինչն այդ երկրում քրեորեն հետապնդվում է: Սակայն իրավապահ մարմինները որոշել են չսպասել քաղաքական գործչի ինքնակամ ներկայանալուն:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play