ԲԵԼԳԻԱՅԻ ՎԱՐՉԱՊԵՏԸ ՀՐԱԺԱՐԱԿԱՆԻ ԴԻՄՈՒՄ Է ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ<br />


ԲԵԼԳԻԱՅԻ ՎԱՐՉԱՊԵՏԸ ՀՐԱԺԱՐԱԿԱՆԻ ԴԻՄՈՒՄ Է ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ

  • 15-07-2008 15:55:00   |   |  Միջազգային
ԲՐԻՒՍԷԼ, 15 ՅՈՒԼԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Բելգիայի վարչապետ Իվ Լետերմը հրաժարականի դիմում է ներկայացրել Ալբերտ Երկրորդ թագավորին` երկրի մարզերին մեծ իշխանությամբ օժտելու եւ երկիրը իշխանութեան ճգնաժամից դուրս բերելու նախարարների կաբինետի անյաջող փորձից յետոյ: Այս մասին հաղորդում է «Ռոյթերը»` վկայակոչելով վարչապետի մամլոյ ծառայութեանը: «Հենց թագավորն է հրաժարականի որոշումն ընդունելու»,- յայտարարել է Բելգիայի վարչապետի մամլոյ քարտուղարը` նշելով, որ հրաժարականը կարող է եւ չընդունվել: Իվ Լետերմի պահանջի համաձայն, մինչեւ յուլիսի 15-ը ֆլամանդական կուսակցութիւնների, որոնք Բելգիայի հիւսիսի իրենց տարածքների համար աւելի մեծ ինքնավարութիւն են պահանջում, եւ ֆրանսախօս կուսակցութիւնների միջեւ պէտք է համաձայնագիր ստորագրուեր պետական բարեփոխումներ անցկացնելու մասին, որը կարող էր վերջ դնել իշխանութեան ճգնաժամին երկրում: Սպասւում էր, որ յուլիսի 15-ին վարչապետը խորհրդարանին կներկայացնի այդ բարեփոխումների անցկացման ծրագիրը: Իվ Լետերմը Բելգիայի վարչապետի պաշտօնը զբաղեցրել էր 2008թ. մարտին ֆլամանդական եւ ֆրանսալեզու կուսակցութիւնների միջեւ տասնամսեայ դիմակայութիւնից յետոյ:
  -   Միջազգային