ԲԵԼԳԻԱՅԻ ՎԱՐՉԱՊԵՏԸ ՀՐԱԺԱՐԱԿԱՆԻ ԴԻՄՈՒՄ Է ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ<br />


ԲԵԼԳԻԱՅԻ ՎԱՐՉԱՊԵՏԸ ՀՐԱԺԱՐԱԿԱՆԻ ԴԻՄՈՒՄ Է ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ

  • 15-07-2008 15:55:00   | Բելգիա  |  Միջազգային
ԲՐՅՈՒՍԵԼ, 15 ՀՈՒԼԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Բելգիայի վարչապետ Իվ Լետերմը հրաժարականի դիմում է ներկայացրել Ալբերտ Երկրորդ թագավորին` երկրի մարզերին մեծ իշխանությամբ օժտելու եւ երկիրը իշխանության ճգնաժամից դուրս բերելու նախարարների կաբինետի անհաջող փորձից հետո: Այս մասին հաղորդում է «Ռոյթերը»` վկայակոչելով վարչապետի մամլո ծառայությանը: «Հենց թագավորն է հրաժարականի որոշումն ընդունելու»,- հայտարարել է Բելգիայի վարչապետի մամլո քարտուղարը` նշելով, որ հրաժարականը կարող է եւ չընդունվել: Իվ Լետերմի պահանջի համաձայն, մինչեւ հուլիսի 15-ը ֆլամանդական կուսակցությունների, որոնք Բելգիայի հյուսիսի իրենց տարածքների համար ավելի մեծ ինքնավարություն են պահանջում, եւ ֆրանսախոս կուսակցությունների միջեւ պետք է համաձայնագիր ստորագրվեր պետական բարեփոխումներ անցկացնելու մասին, որը կարող էր վերջ դնել իշխանության ճգնաժամին երկրում: Սպասվում էր, որ հուլիսի 15-ին վարչապետը խորհրդարանին կներկայացնի այդ բարեփոխումների անցկացման ծրագիրը: Իվ Լետերմը Բելգիայի վարչապետի պաշտոնը զբաղեցրել էր 2008թ. մարտին ֆլամանդական եւ ֆրանսալեզու կուսակցությունների միջեւ տասնամսյա դիմակայությունից հետո:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play