ՀՀ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՒՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԸ ՊԱՀԱՆՋԵԼ Է ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼ<br /> ՅԱՏՈՒԿ ՔՆՆՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹԵԱՆ ՊԵՏԻ ՅԱՆՁՆԱՐԱՐԱԿԱՆԻ ՊԱՏՃԵՆԵՐԸ<br />


ՀՀ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՒՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԸ ՊԱՀԱՆՋԵԼ Է ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼ
ՅԱՏՈՒԿ ՔՆՆՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹԵԱՆ ՊԵՏԻ ՅԱՆՁՆԱՐԱՐԱԿԱՆԻ ՊԱՏՃԵՆԵՐԸ

  • 15-07-2008 15:32:00   | Հայաստան  |  Մարդու իրաւունքներ
ԵՐԵՎԱՆ, 15 ՅՈՒԼԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Յունիսի 27-ի հանրահաւաքի ժամանակ, ինչպէս նաեւ յուլիսի 1-2-ին մամուլում տեղեկութիւններ էին հրապարակուել ՀՀ յատուկ քննչական ծառայութեան պետ Անդրանիկ Միրզոեանի կողմից մարտի 5-ին տրուած քննչական յանձնարարութեան վերաբերեալ: Նկատի ունենալով քննչական յանձնարարականի իրականացման ընթացքում մարդու իրաւունքների եւ հիմնարար ազատութիւնների ոչ իրավաչափ սահմանափակման հնարաւորութիւնը, ինչպէս նաեւ հարցի բացառիկ հասարակական նշանակութիւնը, ՀՀ Մարդու իրաւունքների պաշտպանը, ղեկավարվելով «Մարդու իրաւունքների պաշտպանի մասին» ՀՀ օրէնքի 11-րդ յօդուածի 4-րդ մասով, յուլիսի 8-ին սեփական նախաձեռնութեամբ սկսել է Ա.Միրզոեանի կողմից Վայոց Ձորի մարզի դատախազ Հ.Պալեանին ՀՀ քրէական դատաւարութեան օրէնսգրքի 191-րդ յօդուածի կարգով տրուած քննչական յանձնարարութեան իրավաչափության վերաբերեալ հարցի քննարկումը: Հարցի ուսումնասիրութեան ընթացքում անհրաժեշտութիւն է առաջացել պարզաբանել, թէ ՀՀ յատուկ քննչական ծառայութեան պետի կողմից տրուել են արդեօք նմանատիպ յանձնարարութիւններ նաեւ հանրապետութեան այլ մարզերում: Ինչպէս «ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ»-ին յայտնեցին ՀՀ Մարդու իրաւունքների պաշտպանի աշխատակազմի տեղեկատուութեան եւ հասարակայնութեան հետ կապերի բաժնից, ղեկավարվելով «Մարդու իրաւունքների պաշտպանի մասին» ՀՀ օրէնքի յօդուած 12-ի 1-ին մասի 2-րդ եւ 3-րդ կետերով, Պաշտպանն Ա.Միրզոեանին առաջարկել է 10-օրեայ ժամկէտում ներկայացնել համապատասխան յանռությունների պատճեները, իսկ Հ.Պալեանին` յայտնել, թէ ինչպիսի գործողութիւններ են իր կողմից իրականացուել ի կատարումն այդ քննչական յանձնարարութեան:
  -   Մարդու իրաւունքներ