ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑYՈՂ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԻՑ ՅԵՏՈՅ ՄԻԱՅՆ ԿԿԱՅԱՑՈՒԻ
ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՈՒՂԵՎԱՐՁԻ ՎԵՐԱԲԵՐԵԱԼ ՈՐՈՇՈՒՄ
14-07-2008 18:45:00 | Հայաստան | Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 14 ՅՈՒԼԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ կառավարութիւնը
շարունակում է քննարկել մայրաքաղաքի տրանսպորտային ուղեվարձի
բարձրացման խնդիրը: Այդ մասին յուլիսի 14-ի ասուլիսում յայտնեց
Երեւանի քաղաքապետ Երուանդ Զախարյանը: Նրա խօսքերով,
ուղեւորափոխադրումներ իրականացնող տնտեսվարողներն արդէն 7-8 ամիս է
ներկայացրել են ուղեվարձի բարձրացման յայտ, սակայն կառավարութեան
համար դրա հիմնավորումները եղել են անընդունելի: Ըստ քաղաքապետի,
ՀՀ վարչապետը յանձնարարել է տրանսպորտի ոլորտում իրականացնել
մոնիթորինգ, վերլուծել դրա արդիւնքները եւ ներկայացնել
կառավարութեան քննարկմանը, որից յետոյ միայն կկայացուի վերջնական
որոշում:
Անդրադառնալաով մայրաքաղաքի տրանսպորտի խնդրին, Ե.Զախարյանը
յայտնեց, որ այն դեռեւս մնում է չլուծուած. մասնաւորապէս, լուրջ
խոչընդոտներ է ստեղծում այն, որ մայրաքաղաքում տարեկան 20 հազարով
աւելանում է մեքենաների թիւը: Քաղաքապետը յայտնեց, որ վարչապետի
յանձնարարականով ստեղծուած յանձնաժողովը մէկ ամսուայ ընթացքում պէտք է
ուսումնասիրի ոլորտում առկայ իրավիճակը եւ ներկայացնի լուծման
առաջարկներ: Նշուեց նաեւ, ՀՀ նախագահը յանձնարարել է շարունակել
Երեւանը շրջանցող ճանապարհների կառուցումը, որպէսզի այդ կերպ
հնարաւոր լինի թեթեւացնել մայրաքաղաքի երթեւեկութիւնը: