ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԻՑ ՀԵՏՈ ՄԻԱՅՆ ԿԿԱՅԱՑՎԻ<br /> ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՈՒՂԵՎԱՐՁԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՈՐՈՇՈՒՄ<br />


ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԻՑ ՀԵՏՈ ՄԻԱՅՆ ԿԿԱՅԱՑՎԻ
ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՈՒՂԵՎԱՐՁԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՈՐՈՇՈՒՄ

  • 14-07-2008 18:45:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒԼԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ կառավարությունը շարունակում է քննարկել մայրաքաղաքի տրանսպորտային ուղեվարձի բարձրացման խնդիրը: Այդ մասին հուլիսի 14-ի ասուլիսում հայտնեց Երեւանի քաղաքապետ Երվանդ Զախարյանը: Նրա խոսքերով, ուղեւորափոխադրումներ իրականացնող տնտեսվարողներն արդեն 7-8 ամիս է ներկայացրել են ուղեվարձի բարձրացման հայտ, սակայն կառավարության համար դրա հիմնավորումները եղել են անընդունելի: Ըստ քաղաքապետի, ՀՀ վարչապետը հանձնարարել է տրանսպորտի ոլորտում իրականացնել մոնիթորինգ, վերլուծել դրա արդյունքները եւ ներկայացնել կառավարության քննարկմանը, որից հետո միայն կկայացվի վերջնական որոշում: Անդրադառնալաով մայրաքաղաքի տրանսպորտի խնդրին, Ե.Զախարյանը հայտնեց, որ այն դեռեւս մնում է չլուծված. մասնավորապես, լուրջ խոչընդոտներ է ստեղծում այն, որ մայրաքաղաքում տարեկան 20 հազարով ավելանում է մեքենաների թիվը: Քաղաքապետը հայտնեց, որ վարչապետի հանձնարարականով ստեղծված հանձնաժողովը մեկ ամսվա ընթացքում պետք է ուսումնասիրի ոլորտում առկա իրավիճակը եւ ներկայացնի լուծման առաջարկներ: Նշվեց նաեւ, ՀՀ նախագահը հանձնարարել է շարունակել Երեւանը շրջանցող ճանապարհների կառուցումը, որպեսզի այդ կերպ հնարավոր լինի թեթեւացնել մայրաքաղաքի երթեւեկությունը:
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play