ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑYՈՂ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԻՑ ՅԵՏՈՅ ՄԻԱՅՆ ԿԿԱՅԱՑՈՒԻ<br /> ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՈՒՂԵՎԱՐՁԻ ՎԵՐԱԲԵՐԵԱԼ ՈՐՈՇՈՒՄ<br />


ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑYՈՂ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԻՑ ՅԵՏՈՅ ՄԻԱՅՆ ԿԿԱՅԱՑՈՒԻ
ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՈՒՂԵՎԱՐՁԻ ՎԵՐԱԲԵՐԵԱԼ ՈՐՈՇՈՒՄ

  • 14-07-2008 18:45:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 14 ՅՈՒԼԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ կառավարութիւնը շարունակում է քննարկել մայրաքաղաքի տրանսպորտային ուղեվարձի բարձրացման խնդիրը: Այդ մասին յուլիսի 14-ի ասուլիսում յայտնեց Երեւանի քաղաքապետ Երուանդ Զախարյանը: Նրա խօսքերով, ուղեւորափոխադրումներ իրականացնող տնտեսվարողներն արդէն 7-8 ամիս է ներկայացրել են ուղեվարձի բարձրացման յայտ, սակայն կառավարութեան համար դրա հիմնավորումները եղել են անընդունելի: Ըստ քաղաքապետի, ՀՀ վարչապետը յանձնարարել է տրանսպորտի ոլորտում իրականացնել մոնիթորինգ, վերլուծել դրա արդիւնքները եւ ներկայացնել կառավարութեան քննարկմանը, որից յետոյ միայն կկայացուի վերջնական որոշում: Անդրադառնալաով մայրաքաղաքի տրանսպորտի խնդրին, Ե.Զախարյանը յայտնեց, որ այն դեռեւս մնում է չլուծուած. մասնաւորապէս, լուրջ խոչընդոտներ է ստեղծում այն, որ մայրաքաղաքում տարեկան 20 հազարով աւելանում է մեքենաների թիւը: Քաղաքապետը յայտնեց, որ վարչապետի յանձնարարականով ստեղծուած յանձնաժողովը մէկ ամսուայ ընթացքում պէտք է ուսումնասիրի ոլորտում առկայ իրավիճակը եւ ներկայացնի լուծման առաջարկներ: Նշուեց նաեւ, ՀՀ նախագահը յանձնարարել է շարունակել Երեւանը շրջանցող ճանապարհների կառուցումը, որպէսզի այդ կերպ հնարաւոր լինի թեթեւացնել մայրաքաղաքի երթեւեկութիւնը:
  -   Տնտեսութիւն