ՄԷԿ ՏԱՐՈՒՄ ՀՀ ՎՃԱՐԱՅԻՆ ՀԱՇՈՒԷԿՇՌԻ ԸՆԹԱՑԻԿ ՀԱՇՈՒԻ ԲԱՑԱՍԱԿԱՆ<br /> ՊԱԿԱՍՈՒՐԴԸ 54,9%-ՈՎ ԱՃԵԼ Է<br />


ՄԷԿ ՏԱՐՈՒՄ ՀՀ ՎՃԱՐԱՅԻՆ ՀԱՇՈՒԷԿՇՌԻ ԸՆԹԱՑԻԿ ՀԱՇՈՒԻ ԲԱՑԱՍԱԿԱՆ
ՊԱԿԱՍՈՒՐԴԸ 54,9%-ՈՎ ԱՃԵԼ Է

  • 10-07-2008 16:02:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 10 ՅՈՒԼԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ Ազգային վիճակագրական ծառայութեան նախնական տուեալներով, 2008թ.-ի յունուար-մարտին ՀՀ վճարային հաշուէկշռի ընթացիկ հաշուի պակասուրդը (դեֆիցիտը) կազմել է 296,17 մլն դոլար, կամ 2007թ.-ի նոյն ժամանակահատուածի համեմատ 104,92 մլն դոլարով ( 54,9%-ով) աւելի, ինչը տեղի է ունեցել հիմնականում ապրանքների գծով (արտահանման-ներմուծման) բացասական մնացորդի աճի հաշուին: 2008թ.-ի յունուար-մարտի արդիւնքներով, ընթացիկ հաշուի պակասուրդը ՀՆԱ-ում կազմել է 18,9%` 2007թ.-ի նոյն ժամանակահատուածի 16,4%-ի դիմաց (2007թ.-ի արդիւնքներով, ընթացիկ հաշուի պակասուրդը ՀՆԱ-ում կազմել է 6,4%):
  -   Տնտեսութիւն