ՄԵԿ ՏԱՐՈՒՄ ՀՀ ՎՃԱՐԱՅԻՆ ՀԱՇՎԵԿՇՌԻ ԸՆԹԱՑԻԿ ՀԱՇՎԻ ԲԱՑԱՍԱԿԱՆ<br /> ՊԱԿԱՍՈՒՐԴԸ 54,9%-ՈՎ ԱՃԵԼ Է<br />


ՄԵԿ ՏԱՐՈՒՄ ՀՀ ՎՃԱՐԱՅԻՆ ՀԱՇՎԵԿՇՌԻ ԸՆԹԱՑԻԿ ՀԱՇՎԻ ԲԱՑԱՍԱԿԱՆ
ՊԱԿԱՍՈՒՐԴԸ 54,9%-ՈՎ ԱՃԵԼ Է

  • 10-07-2008 16:02:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒԼԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության նախնական տվյալներով, 2008թ.-ի հունվար-մարտին ՀՀ վճարային հաշվեկշռի ընթացիկ հաշվի պակասուրդը (դեֆիցիտը) կազմել է 296,17 մլն դոլար, կամ 2007թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ 104,92 մլն դոլարով ( 54,9%-ով) ավելի, ինչը տեղի է ունեցել հիմնականում ապրանքների գծով (արտահանման-ներմուծման) բացասական մնացորդի աճի հաշվին: 2008թ.-ի հունվար-մարտի արդյունքներով, ընթացիկ հաշվի պակասուրդը ՀՆԱ-ում կազմել է 18,9%` 2007թ.-ի նույն ժամանակահատվածի 16,4%-ի դիմաց (2007թ.-ի արդյունքներով, ընթացիկ հաշվի պակասուրդը ՀՆԱ-ում կազմել է 6,4%):
Նոյյան տապան  -   Տնտեսություն