ԸՍՏ ՀՀ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹԵԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹԵԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈԻ,<br /> ԱՂԻ, ԳԱՋԻ ԵՎ ՑԵՄԵՆՏԻ ԳՆԵՐԻ ԲԱՐՁՐԱՑՈՒՄԸ ՏՆՏԵՍԱՊԵՍ ՀԻՄՆԱՒՈՐՈՒԱԾ Է<br />


ԸՍՏ ՀՀ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹԵԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹԵԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈԻ,
ԱՂԻ, ԳԱՋԻ ԵՎ ՑԵՄԵՆՏԻ ԳՆԵՐԻ ԲԱՐՁՐԱՑՈՒՄԸ ՏՆՏԵՍԱՊԵՍ ՀԻՄՆԱՒՈՐՈՒԱԾ Է

  • 09-07-2008 19:42:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 9 ՅՈՒԼԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Աղի, գաջի եւ ցեմենտի շուկայում գերիշխող դիրք զբաղեցնող «Աւանի աղի կոմբինատ», «Գաջ» եւ «Արարատցեմենտ» ընկերութիւնները դիմել էին ՀՀ Տնտեսական մրցակցութեան պաշտպանութեան պետական յանձնաժողով` յայտնելով, որ մայիսի 1-ից գազի սուբսիդաւորման դադարեցումից յետոյ` բարձրացւում են արտադրատեսակների գները: Յանձնաժողովի յուլիսի 9-ին նիստում նշուվել է, որ յանձնաժողովի մասնագէտները տուեալ ընկերութիւնների կողմից ապրանքատեսակների գների բարձրացումը գնահատել են որպէս հարկադրուած միջոցառում, իսկ ներկայացուած հաշուարկները եւ փաստերը` տնտեսապես հիմնաւորուած: Միաժամանակ նշուվել, որ տուեալ շուկաներում մանրածախ առեւտրի օբյեկտներում ապրանքի իրացման գների եւ ընկերութիւնների կողմից ապրանքի բացթողնման գների միջեւ գոյութիւն ունեցող տարբերութեան, միջնորդ օղակի կողմից գների անհամաչափ բարձրացման փաստի առկայութեան առնչութեամբ ուսումնասիրութեան արդիւնքները կտրամադրուեն ՀՀ կառավարութեանն առընթեր Հարկային պետական ծառայութեանը:
  -   Տնտեսութիւն