ԸՍՏ ՀՀ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈԻ,<br /> ԱՂԻ, ԳԱՋԻ ԵՎ ՑԵՄԵՆՏԻ ԳՆԵՐԻ ԲԱՐՁՐԱՑՈՒՄԸ ՏՆՏԵՍԱՊԵՍ ՀԻՄՆԱՎՈՐՎԱԾ Է<br />


ԸՍՏ ՀՀ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈԻ,
ԱՂԻ, ԳԱՋԻ ԵՎ ՑԵՄԵՆՏԻ ԳՆԵՐԻ ԲԱՐՁՐԱՑՈՒՄԸ ՏՆՏԵՍԱՊԵՍ ՀԻՄՆԱՎՈՐՎԱԾ Է

  • 09-07-2008 19:42:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒԼԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Աղի, գաջի եւ ցեմենտի շուկայում գերիշխող դիրք զբաղեցնող «Ավանի աղի կոմբինատ», «Գաջ» եւ «Արարատցեմենտ» ընկերությունները դիմել էին ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով` հայտնելով, որ մայիսի 1-ից գազի սուբսիդավորման դադարեցումից հետո` բարձրացվում են արտադրատեսակների գները: Հանձնաժողովի հուլիսի 9-ին նիստում նշվել է, որ հանձնաժողովի մասնագետները տվյալ ընկերությունների կողմից ապրանքատեսակների գների բարձրացումը գնահատել են որպես հարկադրված միջոցառում, իսկ ներկայացված հաշվարկները եւ փաստերը` տնտեսապես հիմնավորված: Միաժամանակ նշվել, որ տվյալ շուկաներում մանրածախ առեւտրի օբյեկտներում ապրանքի իրացման գների եւ ընկերությունների կողմից ապրանքի բացթողնման գների միջեւ գոյություն ունեցող տարբերության, միջնորդ օղակի կողմից գների անհամաչափ բարձրացման փաստի առկայության առնչությամբ ուսումնասիրության արդյունքները կտրամադրվեն ՀՀ կառավարությանն առընթեր Հարկային պետական ծառայությանը:
Նոյյան տապան  -   Տնտեսություն