ՎԱԽՃԱՆՈՒԵԼ Է ՆՈՆՆԱ ՄՈՐԴՅՈՒԿՈՎԱՆ<br />


ՎԱԽՃԱՆՈՒԵԼ Է ՆՈՆՆԱ ՄՈՐԴՅՈՒԿՈՎԱՆ

  • 07-07-2008 17:08:00   | Ռուսաստան  |  Միջազգային
ՄՈՍԿՈՒԱ, 7 ՅՈՒԼԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Մոսկուայում 83 տարեկան հասակում երկարատեւ հիւանդութիւնից յետոյ վախճանուել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհի Նոննա Մորդյուկովան: Մորդյուկովան խաղացել է 60 ֆիլմերում, այդ թւում` «Հասարակ պատմութիւն», «Կռունկ», «Կոմիսարը», «Բալզամինովի ամուսնութիւնը», «Կայարան երկուսի համար», «Ռուսական դաշտ», «Ադամանդէ ձեռք», «Մայրիկ» եւ այլն, եւ դարձել խորհրդային կինոյի լեգենդը: ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը եւ վարչապետ Վլադիմիր Պուտինը խոր ցավակցություն են յայտնել դերասանուհու հարազատներին եւ մերձաւորներին:
  -   Միջազգային