ՊԱԿԻՍՏԱՆԸ ԹՈՒՅԼԱՏՐԵԼ Է ԱՄՆ-ԻՆ ԱՎԻԱՀԱՐՎԱԾՆԵՐ ՀԱՍՑՆԵԼ ԲԵՆ<br /> ԼԱԴԵՆԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԹԱՔՍՏՈՑՆԵՐԻՆ<br />


ՊԱԿԻՍՏԱՆԸ ԹՈՒՅԼԱՏՐԵԼ Է ԱՄՆ-ԻՆ ԱՎԻԱՀԱՐՎԱԾՆԵՐ ՀԱՍՑՆԵԼ ԲԵՆ
ԼԱԴԵՆԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԹԱՔՍՏՈՑՆԵՐԻՆ

  • 03-07-2008 17:30:00   | ԱՄՆ  |  Միջազգային
ՎԱՇԻՆԳՏՈՆ, 3 ՅՈՒԼԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Պակիստանի նախագահ Փերվեզ Մուշարրաֆը ԱՄՆ-ին իրաւունք է ընձեռել օդային հարուածներ հասցնել «Ալ Ղաիդա» ահաբեկչական ցանցի հիմնադիր Ուսամա բեն Լադենի Պակիստանի տարածքում ենթադրվող թաքստոցներին առանց նախապէս դրա համար ստանալու Իսլամաբադի թույլտվությունը: Այս մասին, ինչպէս հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, գրում է «Վաշինգտոն թայմս» թերթը` վկայակոչելով տեղեկատուութեան սեփական ամերիկեան պաշտօնական աղբիւրներ: Ինչպէս գրում է թերթը, Պակիստանի ցեղերի բնակութեան գօտիներում գրոհայինների թաքստոցների օդային գնդակոծութեան ծրագրերը ԱՄՆ-ը պէտք է նախապէս համաձայնեցնի Իսլամաբադի իշխանութիւնների հետ, սակայն բեն Լադենի դէմ գործողութեան դէպքում ամերիկեան ուժերը կկարողանան գործել առանց որեւ թույլատվության:
  -   Միջազգային