ՊԱԿԻՍՏԱՆԸ ԹՈՒՅԼԱՏՐԵԼ Է ԱՄՆ-ԻՆ ԱՎԻԱՀԱՐՎԱԾՆԵՐ ՀԱՍՑՆԵԼ ԲԵՆ<br /> ԼԱԴԵՆԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԹԱՔՍՏՈՑՆԵՐԻՆ<br />


ՊԱԿԻՍՏԱՆԸ ԹՈՒՅԼԱՏՐԵԼ Է ԱՄՆ-ԻՆ ԱՎԻԱՀԱՐՎԱԾՆԵՐ ՀԱՍՑՆԵԼ ԲԵՆ
ԼԱԴԵՆԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԹԱՔՍՏՈՑՆԵՐԻՆ

  • 03-07-2008 17:30:00   | ԱՄՆ  |  Միջազգային
ՎԱՇԻՆԳՏՈՆ, 3 ՀՈՒԼԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Պակիստանի նախագահ Փերվեզ Մուշարրաֆը ԱՄՆ-ին իրավունք է ընձեռել օդային հարվածներ հասցնել «Ալ Ղաիդա» ահաբեկչական ցանցի հիմնադիր Ուսամա բեն Լադենի Պակիստանի տարածքում ենթադրվող թաքստոցներին առանց նախապես դրա համար ստանալու Իսլամաբադի թույլտվությունը: Այս մասին, ինչպես հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, գրում է «Վաշինգտոն թայմս» թերթը` վկայակոչելով տեղեկատվության սեփական ամերիկյան պաշտոնական աղբյուրներ: Ինչպես գրում է թերթը, Պակիստանի ցեղերի բնակության գոտիներում գրոհայինների թաքստոցների օդային գնդակոծության ծրագրերը ԱՄՆ-ը պետք է նախապես համաձայնեցնի Իսլամաբադի իշխանությունների հետ, սակայն բեն Լադենի դեմ գործողության դեպքում ամերիկյան ուժերը կկարողանան գործել առանց որեւ թույլատվության:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play