ԿՈԼՈՒՄԲԻԱՅՈՒՄ ՊԱՏԱՆԴԱՌՈՒՆԵՐԻ ՁԵՌՔԻՑ ԱԶԱՏ Է ԱՐՁԱԿՈՒԵԼ<br /> ՆԱԽԱԳԱՀԻ ՆԱԽԿԻՆ ԹԵԿՆԱԾՈՒ ԻՆԳՐԻԴ ԲԵՏԱՆԿՈՒՐԸ<br />


ԿՈԼՈՒՄԲԻԱՅՈՒՄ ՊԱՏԱՆԴԱՌՈՒՆԵՐԻ ՁԵՌՔԻՑ ԱԶԱՏ Է ԱՐՁԱԿՈՒԵԼ
ՆԱԽԱԳԱՀԻ ՆԱԽԿԻՆ ԹԵԿՆԱԾՈՒ ԻՆԳՐԻԴ ԲԵՏԱՆԿՈՒՐԸ

  • 03-07-2008 16:35:00   |   |  Միջազգային
ԲՈԳՈՏԱ, 3 ՅՈՒԼԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Կոլումբիայի զինուած ուժերի յատուկ գործողութեան ընթացքում ազատուել են 15 պատանդներ, որոնք երկար ժամանակ գտնւում էին ձախ-ծայրայեղական խմբաւորման ձեռքում: Նրանց թւում է այդ երկրի նախագահի պաշտօնի նախկին թեկնածու Ինգրիդ Բետանկուրը, որը գերեվարուել էր այսպէս կոչուած Կոլումբիայի յեղափոխական զինուած ուժերի կողմից 2002 թուականի փետրուարին: Այս մասին մամլոյ ասուլիսի ժամանակ յայտնել է Կոլումբիայի պաշտպանութեան նախարար Խուան Մանուել Սանթոսը: Ֆրանսիայի եւ Կոլումբիայի քաղաքացիություն ունեցող Բետանկուրը յայտարարել է, որ պատանդների ազատումը խաղաղութեան ազդանշան է Կոլումբիայում: Նշւում է նաեւ, որ Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին, ելոյթ ունենալով ուղիղ եթերում, շնորհակալութիւն է յայտնել Կոլումբիայի նախագահ Ալվարո Ուրիբեին Ինգրիդ Բետանկուրի ազատման համար եւ Կոլումբիայի յեղափոխական զինուած ուժերին կոչ արել դադարեցնել իրենց «անհեթեթ պայքարը»:
  -   Միջազգային