«DIGITEC BUSINESS» ԵՐԿՐՈՐԴ ՀԱՄԱԺՈՂՈՎՆ ՈՒՆԵՑԵԼ Է ՇՈՒՐՋ 1 000<br /> ԳՐԱՆՑՈՒԱԾ ԱՅՑԵԼՈՒ<br />


«DIGITEC BUSINESS» ԵՐԿՐՈՐԴ ՀԱՄԱԺՈՂՈՎՆ ՈՒՆԵՑԵԼ Է ՇՈՒՐՋ 1 000
ԳՐԱՆՑՈՒԱԾ ԱՅՑԵԼՈՒ

  • 02-07-2008 18:02:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 2 ՅՈՒԼԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Երեւանում յունիսի 26-27-ին անցկացուած «DigiTec Business» երկրորդ համաժողովն ունեցել է 1 000 գրանցուած այցելու` սպասուած 1 500-ի փոխարէն, եղել են նաեւ 200-ից աւելի ոչ գրանցուած այցելուներ: Սակայն, համաժողովին տեղեկատուական եւ հեռահաղորդակցության տեխնոլոգիաների լուծումներ առաջարկող 17 ընկերութիւնների ներկայացուցիչների գնահատմամբ, համաժողովի արդիւնքները գոհացուցիչ են, քանի որ այդ ընկերութիւնները կնքել են բազմաթիւ պայմանագրեր: Այս մասին յուլիսի 2-ի ասուլիսում յայտնեց Հայաստանի Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկութիւնների միութեան (ԻՏՁՄ) գործադիր տնօրէն Կարեն Վարդանեանը: Նա նաեւ նշեց, որ համաժողովի շրջանակներում անցկացուած կլոր սեղանները, գործարար ներկայացումները յաջող են անցել. այդ միջոցառումներին մասնակցել են տարբեր ոլորտների ընկերութիւնների 20-30 ներկայացուցիչներ: Կ.Վարդանեանը յաւելեց, որ համաժողովի ժամանակ դրսեւորվել է ոչ ՏՀՏ ոլորտի ձեռնարկութիւններից այցելուների գործարար հաղորդակցման ցածր մակարդակ, երբ նրանց էական մասը իրենց ժամանակը վատնել են «ծանոթների հետ զրուցելու» համար: Նշուեց, որ այցելուների հետ գործարար երկխօսութեան խնդիրներ ունեն նաեւ ՏՀՏ ոլորտի ընկերութիւնները, եւ դրանք լուծելու նպատակով այս տարի ԻՏՁՄ-ն անցկացրել է մէկ դասընթաց, որը վարել է ԱՄՆ-ից հրաւիրուած փորձագետը: Այդ դասընթացների թիւը կաւելանա, քանի որ, ըստ միութեան գործադիր տնօրէնի, դրանք էապէս բարձրացնում են ցուցահանդեսներին եւ գործարար համաժողովներին մասնակցութեան արդյուանվետությունը: Երկրորդ «DigiTec Business»-ի համակազմակերպիչներն էին Հայաստանի Բանկերի, Գործատուների միութիւնները եւ «Microsoft» ընկերութեան հայաստանեան մասնաճիւղ «Microsoft RA» ընկերութիւնը: Համաժողովի շրջանականերում կազմակերպուած «ՏՀՏ-ն առօրեայ բիզնեսում» կոնֆերանսի եւ «Microsoft ինովացիոն ֆորում»-ի ժամանակ անցկացուել են 15-ից աւելի բիզնես ներկայացումներ եւ զեկուցումներ, ինչպէս նաեւ` դեղագործութեան, ֆինանսա-վարկային, առողջապահութեան, փոքր եւ միջին ձեռնարկատիրութեան, բիզնեսի եւ պետութեան փոխգործակցութեան ոլորտներում ՏՀՏ-ների ներդման եւ կիրառութեան թեմաներով կլոր սեղաններ:
  -   Տնտեսութիւն