ԻՍԼԱՄԻՍՏՆԵՐԸ ՍՈՄԱԼԻՈՒՄ ԵՐԵՔ ՔԱՂԱՔ ԵՆ ԳՐԱՒԵԼ<br />


ԻՍԼԱՄԻՍՏՆԵՐԸ ՍՈՄԱԼԻՈՒՄ ԵՐԵՔ ՔԱՂԱՔ ԵՆ ԳՐԱՒԵԼ

  • 01-07-2008 16:43:00   |   |  Միջազգային
ՄՈԳԱԴԻՇՕ, 1 ՅՈՒԼԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Իսլամիստների ստորաբաժանումները Սոմալիի կենտրոնում եւ հարաւ-արեւմուտքում յարձակում են գործել երեք քաղաքների վրայ եւ այնտեղից դուրս մղել կառավարական զորքերը: Ինչպէս յայտնել է «Իսլամական դատարանների միութեան» ներկայացուցիչ Իսե Ադոուն, երկուշաբթի իսլամիստները գրաւել են Խուդուր, Վաջիդ եւ Բելեչուզնե քաղաքները: Իսլամիստների ստորաբաժանումները, որ զինուած պայքար են մղում անցումային կառավարութեան դէմ, իրականացնում են բնակավայրերի վրայ հանկարծակի յարձակման մարտավարութիւն, որոնք լքում են առանց մարտի մի քանի ժամ յետոյ: Նրանց նպատակն է բնակչութեանը ցոյց տալ իրենց ուժը եւ ապացուցել, որ կառավարութիւնը չի վերահսկում իրավիճակը, իսկ եթովպիական զորքերը (իշխանութիւնների դաշնակիցները) ի վիճակի չեն ճնշելու «Իսլամական դատարանների միութեան» դիմադրութիւնը:
  -   Միջազգային