ԻՍԼԱՄԻՍՏՆԵՐԸ ՍՈՄԱԼԻՈՒՄ ԵՐԵՔ ՔԱՂԱՔ ԵՆ ԳՐԱՎԵԼ<br />


ԻՍԼԱՄԻՍՏՆԵՐԸ ՍՈՄԱԼԻՈՒՄ ԵՐԵՔ ՔԱՂԱՔ ԵՆ ԳՐԱՎԵԼ

  • 01-07-2008 16:43:00   |   |  Միջազգային
ՄՈԳԱԴԻՇՈ, 1 ՀՈՒԼԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Իսլամիստների ստորաբաժանումները Սոմալիի կենտրոնում եւ հարավ-արեւմուտքում հարձակում են գործել երեք քաղաքների վրա եւ այնտեղից դուրս մղել կառավարական զորքերը: Ինչպես հայտնել է «Իսլամական դատարանների միության» ներկայացուցիչ Իսե Ադոուն, երկուշաբթի իսլամիստները գրավել են Խուդուր, Վաջիդ եւ Բելեչուզնե քաղաքները: Իսլամիստների ստորաբաժանումները, որ զինված պայքար են մղում անցումային կառավարության դեմ, իրականացնում են բնակավայրերի վրա հանկարծակի հարձակման մարտավարություն, որոնք լքում են առանց մարտի մի քանի ժամ հետո: Նրանց նպատակն է բնակչությանը ցույց տալ իրենց ուժը եւ ապացուցել, որ կառավարությունը չի վերահսկում իրավիճակը, իսկ եթովպիական զորքերը (իշխանությունների դաշնակիցները) ի վիճակի չեն ճնշելու «Իսլամական դատարանների միության» դիմադրությունը:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play