ՉԵԽԻԱՆ ԵՎ ԱՄՆ-Ը ՅՈՒԼԻՍԻ 8-ԻՆ ԿՍՏՈՐԱԳՐԵՆ ՀՀՊ-Ի ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ<br />


ՉԵԽԻԱՆ ԵՎ ԱՄՆ-Ը ՅՈՒԼԻՍԻ 8-ԻՆ ԿՍՏՈՐԱԳՐԵՆ ՀՀՊ-Ի ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ

  • 01-07-2008 16:41:00   |   |  Միջազգային
ՊՐԱՀԱ, 1 ՅՈՒԼԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Չեխիայում ԱՄՆ-ի ՀՀՊ ռադիոտեղորոշման կայանի տեղակայման մասին չեխ-ամերիկեան պայմանագիրը կստորագրուի յուլիսի 8-ին: Արարողութիւնը կկայանայ հանրապետութեան ԱԳՆ պալատում: Այս մասին հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: Փաստաթուղթը ստորագրելու համար Պրահա կժամանի ԱՄՆ-ի պետքարտուղար Կոնդոլիզա Ռայսը, չեխական կողմից այն կստորագրի արտաքին գործերի նախարար Կարել Շվարցենբերգը: Ինչպէս յայտարարել է Չեխիայի ԱԳՆ ղեկավարը, Ռայսը, ամենայն հաւանականութեամբ, Պրահայից յաջորդ օրը կմեկնի Վարշաւա, որտեղ պէտք է լուծուի լեհական տարածքում ԱՄՆ-ի ՀՀՊ հրթիռային ռազմակայանի տեղակայման հարցը:
  -   Միջազգային