ՉԵԽԻԱՆ ԵՎ ԱՄՆ-Ը ՀՈՒԼԻՍԻ 8-ԻՆ ԿՍՏՈՐԱԳՐԵՆ ՀՀՊ-Ի ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ<br />


ՉԵԽԻԱՆ ԵՎ ԱՄՆ-Ը ՀՈՒԼԻՍԻ 8-ԻՆ ԿՍՏՈՐԱԳՐԵՆ ՀՀՊ-Ի ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ

  • 01-07-2008 16:41:00   | Չեխիա  |  Միջազգային
ՊՐԱՀԱ, 1 ՀՈՒԼԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Չեխիայում ԱՄՆ-ի ՀՀՊ ռադիոտեղորոշման կայանի տեղակայման մասին չեխ-ամերիկյան պայմանագիրը կստորագրվի հուլիսի 8-ին: Արարողությունը կկայանա հանրապետության ԱԳՆ պալատում: Այս մասին հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: Փաստաթուղթը ստորագրելու համար Պրահա կժամանի ԱՄՆ-ի պետքարտուղար Կոնդոլիզա Ռայսը, չեխական կողմից այն կստորագրի արտաքին գործերի նախարար Կարել Շվարցենբերգը: Ինչպես հայտարարել է Չեխիայի ԱԳՆ ղեկավարը, Ռայսը, ամենայն հավանականությամբ, Պրահայից հաջորդ օրը կմեկնի Վարշավա, որտեղ պետք է լուծվի լեհական տարածքում ԱՄՆ-ի ՀՀՊ հրթիռային ռազմակայանի տեղակայման հարցը:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play