ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ 12-ԱՄՍԵԱՅ ԳՆԱՃԸ ԿԱԶՄԵԼ Է 9,6%<br />


ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ 12-ԱՄՍԵԱՅ ԳՆԱՃԸ ԿԱԶՄԵԼ Է 9,6%

  • 28-06-2008 20:48:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 28 ՅՈՒՆԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: 2008թ. յունիսին 2007թ. մայիսի համեմատ Հայաստանում սպառողական գների ինդեքսը կազմել է 109,6%, այդ թւում, պարենային ապրանքներինը (ներառեալ ոգելից խմիչք եւ ծխախոտ)` 110,1%, ոչ պարենային ապրանքներինը` 106%, ծառայութիւնների սակագներինը` 110,5%, իսկ յունուար-յունիսին 2007թ. յունուար-յունիսի համեմատ, համապատասխանաբար, 109%, 111,1%, 104,8% եւ 107,1%: ՀՀ Ազգային վիճակագրական ծառայութեան տուեալներով, սպառողական գների ինդեքսը 2008թ. յունիսին 2007թ. դեկտեմբերի համեմատ կազմել է 106,8%, այդ թւում, պարենային ապրանքներինը (ներառեալ ոգելից խմիչք եւ ծխախոտ)` 106,7%, ոչ պարենային ապրանքներինը` 104,2%, իսկ ծառայութիւնների սակագներինը` 108,5%: 2008թ. յունուար-յունիսին սպառողական գների միջին ամսական հավելաճը կազմել է 1,1%, ինչը գերազանցել է նախորդ տարուայ նոյն ժամանակահատուածի համապատասխան ցուցանիշը 0,5 %-ով: 2008թ. յունիսին մայիսի համեմատ սպառողական շուկայում արձանագրուել է 0,5% գնանկում, այդ թւում, պարենային ապրանքների (ներառեալ ոգելից խմիչք եւ ծխախոտ) գները նուազել են 1,3%-ով, ոչ պարենային ապրանքներինը աճել են 1,3%-ով, իսկ ծառայութիւնների ոլորտում գրանցուել է սակագների 0,1% յավելաճ:
  -   Տնտեսութիւն