ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ 12-ԱՄՍՅԱ ԳՆԱՃԸ ԿԱԶՄԵԼ Է 9,6%<br />


ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ 12-ԱՄՍՅԱ ԳՆԱՃԸ ԿԱԶՄԵԼ Է 9,6%

  • 28-06-2008 20:48:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: 2008թ. հունիսին 2007թ. մայիսի համեմատ Հայաստանում սպառողական գների ինդեքսը կազմել է 109,6%, այդ թվում, պարենային ապրանքներինը (ներառյալ ոգելից խմիչք եւ ծխախոտ)` 110,1%, ոչ պարենային ապրանքներինը` 106%, ծառայությունների սակագներինը` 110,5%, իսկ հունվար-հունիսին 2007թ. հունվար-հունիսի համեմատ, համապատասխանաբար, 109%, 111,1%, 104,8% եւ 107,1%: ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, սպառողական գների ինդեքսը 2008թ. հունիսին 2007թ. դեկտեմբերի համեմատ կազմել է 106,8%, այդ թվում, պարենային ապրանքներինը (ներառյալ ոգելից խմիչք եւ ծխախոտ)` 106,7%, ոչ պարենային ապրանքներինը` 104,2%, իսկ ծառայությունների սակագներինը` 108,5%: 2008թ. հունվար-հունիսին սպառողական գների միջին ամսական հավելաճը կազմել է 1,1%, ինչը գերազանցել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համապատասխան ցուցանիշը 0,5 %-ով: 2008թ. հունիսին մայիսի համեմատ սպառողական շուկայում արձանագրվել է 0,5% գնանկում, այդ թվում, պարենային ապրանքների (ներառյալ ոգելից խմիչք եւ ծխախոտ) գները նվազել են 1,3%-ով, ոչ պարենային ապրանքներինը աճել են 1,3%-ով, իսկ ծառայությունների ոլորտում գրանցվել է սակագների 0,1% հավելաճ:
Նոյյան տապան  -   Տնտեսություն