ԲԱՂԴԱԴՈՒՄ ՍՊԱՆՈՒԵԼ Է ԻՐԱՔԻ ԳԵՐԱԳՈՅՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՒՈՐԸ<br />


ԲԱՂԴԱԴՈՒՄ ՍՊԱՆՈՒԵԼ Է ԻՐԱՔԻ ԳԵՐԱԳՈՅՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՒՈՐԸ

  • 27-06-2008 16:55:00   |   |  Միջազգային
ԲԱՂԴԱԴ, 27 ՅՈՒՆԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Անյայտ անձինք սպանել են Իրաքի գերագոյն դատարանի դատաւոր Քամիլ աշ-Շովաիլիին, հաղորդում է «Նովոստի» գործակալութիւնը` վկայակոչելով «Ֆրանսպրեսին»: 50-ամեայ աշ-Շովաիլին սպանել են տուն վերադառնալու ճանապարհին: Բաղդադի արեւելյան մասի փողոցներից մէկում անյայտ անձինք կրակել են նրա աւտոմեքենայի վրայ, ինչի հետեւանքով ստացած ծանր մարմնական վնասվածքներից նա մահացել է: Քամիլ աշ-Շովաիլին համարւում էր ամենայարգուած դատաւորներից մէկը Իրաքում:
  -   Միջազգային