ԲԱՂԴԱԴՈՒՄ ՍՊԱՆՎԵԼ Է ԻՐԱՔԻ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐԸ<br />


ԲԱՂԴԱԴՈՒՄ ՍՊԱՆՎԵԼ Է ԻՐԱՔԻ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐԸ

  • 27-06-2008 16:55:00   | Իրաք  |  Միջազգային
ԲԱՂԴԱԴ, 27 ՀՈՒՆԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Անհայտ անձինք սպանել են Իրաքի գերագույն դատարանի դատավոր Քամիլ աշ-Շովաիլիին, հաղորդում է «Նովոստի» գործակալությունը` վկայակոչելով «Ֆրանսպրեսին»: 50-ամյա աշ-Շովաիլին սպանել են տուն վերադառնալու ճանապարհին: Բաղդադի արեւելյան մասի փողոցներից մեկում անհայտ անձինք կրակել են նրա ավտոմեքենայի վրա, ինչի հետեւանքով ստացած ծանր մարմնական վնասվածքներից նա մահացել է: Քամիլ աշ-Շովաիլին համարվում էր ամենահարգված դատավորներից մեկը Իրաքում:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play