ԿԼՈԴ ՄՈՆԵԻ ՆԿԱՐԸ ՎԱՃԱՌՈՒԵԼ Է ԱՒԵԼԻ ՔԱՆ 80 ՄԻԼԻՈՆ ԴՈԼԱՐՈՎ<br />


ԿԼՈԴ ՄՈՆԵԻ ՆԿԱՐԸ ՎԱՃԱՌՈՒԵԼ Է ԱՒԵԼԻ ՔԱՆ 80 ՄԻԼԻՈՆ ԴՈԼԱՐՈՎ

  • 25-06-2008 19:30:00   |   |  Միջազգային
ԼՈՆԴՈՆ, 25 ՅՈՒՆԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Լոնդոնի Քրիստիի յայտնի առեւտրական տան աճուրդում ֆրանսիացի իմպրեսիոնիստ Կլոդ Մոնեի նկարների վաճառքի բացարձակ ռեկորդ է սահմանուել: «Արհեստական լճակ` ջրաշուշաններով» կտաւը աճուրդով վաճառուել է 40,9 մլն ֆունտով (աւելի քան 80 մլն դոլար): Նրա նախնական գինը եղել է 24 մլն ֆունտ (48 մլն դոլար): Ինչպէս հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, նշանաւոր նկարչի գլուխգործոցի գնորդի անունը չի հրապարակւում:
  -   Միջազգային