ՄՈՍԿՈՒԱՅՈՒՄ ԹԱԼԱՆԵԼ ԵՆ ՌԴ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐԻ ՏԵՂԱԿԱԼԻ ԲՆԱԿԱՐԱՆԸ
20-06-2008 13:45:00 | Ռուսաստան | Միջազգային
ՄՈՍԿՈՒԱ, 20 ՅՈՒՆԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Մոսկուայում թալանվել է ՌԴ
արտաքին գործերի նախարարի տեղակալ Սերգեյ Կիսլյակի բնակարանը: Այս
մասին հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Տեղեկութիւնների համաձայն, ՌԴ ԱԳՆ ղեկավարի տեղակալը մէկ
շաբաթ բացակայել է տնից: Այդ ընթացքում Միչուրինի պողոտայի նրա
բնակարան են մտել յանցագործները եւ գողացել փող եւ թանկարժեք
իրեր:
Փաստի առթիւ յարուցուել է քրէական գործ: