ԲՈՍՆԻԱՅՈՒՄ ՎԹԱՐԻ Է ԵՆԹԱՐԿՈՒԵԼ ԵՄ ԽԱՂԱՂԱՊԱՀ ՈՒԺԵՐԻ ՈՒՂՂԱԹԻՌԸ<br />


ԲՈՍՆԻԱՅՈՒՄ ՎԹԱՐԻ Է ԵՆԹԱՐԿՈՒԵԼ ԵՄ ԽԱՂԱՂԱՊԱՀ ՈՒԺԵՐԻ ՈՒՂՂԱԹԻՌԸ

  • 20-06-2008 13:41:00   |   |  Միջազգային
ՍԱՐԱԵՎՈ, 20 ՅՈՒՆԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Բոսնիայի կենտրոնական մասում վթարի է ենթարկուել Բոսնիայում եւ Հերցեգովինայում կայունութեան ապահովման ԵՄ բազմազգ ուժերի ուղղաթիռը: Ինչպէս հաղորդել է Սարաեւոյում եւրոպական խաղաղարարների ներկայացուցիչը, Տրավնիկ քաղաքի շրջանում աղէտի ենթարկված ուղղաթիռում եղել է չորս մարդ: Վթարի զոհերի ճշգրիտ թիւը, ինչպէս նաեւ նրանց ազգային պատկանելութիւնը չի հաղորդւում: Սկսուել է միջադէպի հետաքննութիւնը:
  -   Միջազգային