ԲՈՍՆԻԱՅՈՒՄ ՎԹԱՐԻ Է ԵՆԹԱՐԿՎԵԼ ԵՄ ԽԱՂԱՂԱՊԱՀ ՈՒԺԵՐԻ ՈՒՂՂԱԹԻՌԸ<br />


ԲՈՍՆԻԱՅՈՒՄ ՎԹԱՐԻ Է ԵՆԹԱՐԿՎԵԼ ԵՄ ԽԱՂԱՂԱՊԱՀ ՈՒԺԵՐԻ ՈՒՂՂԱԹԻՌԸ

  • 20-06-2008 13:41:00   | Բոսնիա եւ Հերցոգովինա  |  Միջազգային
ՍԱՐԱԵՎՈ, 20 ՀՈՒՆԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Բոսնիայի կենտրոնական մասում վթարի է ենթարկվել Բոսնիայում եւ Հերցեգովինայում կայունության ապահովման ԵՄ բազմազգ ուժերի ուղղաթիռը: Ինչպես հաղորդել է Սարաեւոյում եվրոպական խաղաղարարների ներկայացուցիչը, Տրավնիկ քաղաքի շրջանում աղետի ենթարկված ուղղաթիռում եղել է չորս մարդ: Վթարի զոհերի ճշգրիտ թիվը, ինչպես նաեւ նրանց ազգային պատկանելությունը չի հաղորդվում: Սկսվել է միջադեպի հետաքննությունը:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play