FT. ԲՐԻՏԱՆԻԱՆ ԶԱՒԹԵԼ Է ԶԷՆՔԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՇՈՒԿԱՅԻ ՄԷԿ<br /> ԵՐՐՈՐԴԸ<br />


FT. ԲՐԻՏԱՆԻԱՆ ԶԱՒԹԵԼ Է ԶԷՆՔԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՇՈՒԿԱՅԻ ՄԷԿ
ԵՐՐՈՐԴԸ

  • 18-06-2008 16:20:00   |   |  Միջազգային
ԼՈՆԴՈՆ, 18 ՅՈՒՆԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Մեծ Բրիտանիան 2007 թուականին աշխարհում առաջին տեղն է գրաւել ըստ սպառազինութիւնների մատակարարման պատուէրների: Այս մասին հաղորդում է The Financial Times թերթը` վկայակոչելով կառավարութեան տուեալները: Պաշտօնական տուեալների համաձայն, Մեծ Բրիտանիան 2007 թուականին ստացել է 10 միլիարդ ֆունտի (մօտ 20 միլիարդ դոլար) սպառազինութիւնների արտահանման նոր պատուերներ, որը կազմում է զէնքի արտահանման համաշխարհային շուկայի 33%-ը: Անվտանգութեան եւ պաշտպանութեան բրիտանական կազմակերպութեան տուեալներով, Բրիտանիայի այս յաջողութիյունը ձեռք է բերուել Սաուդյան Արաբիայի հետ «Թայֆուն» կործանիչների մատակարարման գործարքի, ինչպէս նաեւ Օմանի եւ Տրինիդադի եւ Տոբակոյի հետ առափնեայ պահպանութեան նաւերի մատակարարման պայմանագրերի, ինչպէս նաեւ ԱՄՆ-ից ստացուած պատուէրների հաշուին:
  -   Միջազգային