FT. ԲՐԻՏԱՆԻԱՆ ԶԱՎԹԵԼ Է ԶԵՆՔԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՇՈՒԿԱՅԻ ՄԵԿ<br /> ԵՐՐՈՐԴԸ<br />


FT. ԲՐԻՏԱՆԻԱՆ ԶԱՎԹԵԼ Է ԶԵՆՔԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՇՈՒԿԱՅԻ ՄԵԿ
ԵՐՐՈՐԴԸ

  • 18-06-2008 16:20:00   |   |  Միջազգային
ԼՈՆԴՈՆ, 18 ՀՈՒՆԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Մեծ Բրիտանիան 2007 թվականին աշխարհում առաջին տեղն է գրավել ըստ սպառազինությունների մատակարարման պատվերների: Այս մասին հաղորդում է The Financial Times թերթը` վկայակոչելով կառավարության տվյալները: Պաշտոնական տվյալների համաձայն, Մեծ Բրիտանիան 2007 թվականին ստացել է 10 միլիարդ ֆունտի (մոտ 20 միլիարդ դոլար) սպառազինությունների արտահանման նոր պատվերներ, որը կազմում է զենքի արտահանման համաշխարհային շուկայի 33%-ը: Անվտանգության եւ պաշտպանության բրիտանական կազմակերպության տվյալներով, Բրիտանիայի այս հաջողությունը ձեռք է բերվել Սաուդյան Արաբիայի հետ «Թայֆուն» կործանիչների մատակարարման գործարքի, ինչպես նաեւ Օմանի եւ Տրինիդադի եւ Տոբակոյի հետ առափնյա պահպանության նավերի մատակարարման պայմանագրերի, ինչպես նաեւ ԱՄՆ-ից ստացված պատվերների հաշվին:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play