ՉԻՆԱՍՏԱՆՈՒՄ ՀԵՂԵՂՈՒՄՆԵՐԻՑ ՏՈՒԺԵԼ Է ԱՒԵԼԻ ՔԱՆ 38 ՄԻԼԻՈՆ ՄԱՐԴ<br />


ՉԻՆԱՍՏԱՆՈՒՄ ՀԵՂԵՂՈՒՄՆԵՐԻՑ ՏՈՒԺԵԼ Է ԱՒԵԼԻ ՔԱՆ 38 ՄԻԼԻՈՆ ՄԱՐԴ

  • 16-06-2008 17:08:00   |   |  Միջազգային
ՊԵԿԻՆ, 16 ՅՈՒՆԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Չինաստանի հարաւային շրջաններում հեղեղումների հետեւանքով զոհուել կամ անհետ կորել է 200-ից աւելի մարդ: Այս մասին, ինչպէս հաղորդում է «Ինտերֆաքսը», տեղեկացրել է ՉԺՀ քաղաքացիական ադմինիստրացիայի նախարարութիւնը: Ընդամէնը երկրում հաշւում են աւելի քան 38 միլիոն տուժած, քշվել կամ աւերուել է մօտ 120 հազար տուն, 2,27 մլն հեկտար մակերեսի վրայ ոչնչացուել կամ վնասուել է բերքը: Տնտեսական ուղղակի վնասը կազմել է 3,72 մլրդ դոլար:
  -   Միջազգային