ՉԻՆԱՍՏԱՆՈՒՄ ՀԵՂԵՂՈՒՄՆԵՐԻՑ ՏՈՒԺԵԼ Է ԱՒԵԼԻ ՔԱՆ 38 ՄԻԼԻՈՆ ՄԱՐԴ
16-06-2008 17:08:00 | | Միջազգային
ՊԵԿԻՆ, 16 ՅՈՒՆԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Չինաստանի հարաւային
շրջաններում հեղեղումների հետեւանքով զոհուել կամ անհետ կորել է
200-ից աւելի մարդ: Այս մասին, ինչպէս հաղորդում է «Ինտերֆաքսը»,
տեղեկացրել է ՉԺՀ քաղաքացիական ադմինիստրացիայի նախարարութիւնը:
Ընդամէնը երկրում հաշւում են աւելի քան 38 միլիոն տուժած,
քշվել կամ աւերուել է մօտ 120 հազար տուն, 2,27 մլն հեկտար մակերեսի
վրայ ոչնչացուել կամ վնասուել է բերքը: Տնտեսական ուղղակի վնասը
կազմել է 3,72 մլրդ դոլար: