ՍՈՒԴԱՆՈՒՄ ԱՒԻԱՎԹԱՐԻ ԶՈՀ Է ԴԱՐՁԵԼ 30-ԻՑ ԱՒԵԼԻ ՄԱՐԴ<br />


ՍՈՒԴԱՆՈՒՄ ԱՒԻԱՎԹԱՐԻ ԶՈՀ Է ԴԱՐՁԵԼ 30-ԻՑ ԱՒԵԼԻ ՄԱՐԴ

  • 11-06-2008 16:56:00   |   |  Միջազգային
ԽԱՐՏՈՒՄ, 11 ՅՈՒՆԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Սուդանի մայրաքաղաք Խարտումի օդանավակայանում տեղի ունեցած աւիաաղէտի զոհերի թիւը հասել է 33 մարդու: Աւելի վաղ հաղորդուել էր 28 զոհվածների մասին: Այս մասին հաղորդում է «Նովոստի» գործակալութիւնը` վկայակոչելով «Ռոյթերին»: «Սուդանի աւիաուղիների» ինքնաթիռը, որ օդ էր բարձրացել Յորդանանի մայրաքաղաք Ամմանից, բոցավառուել է եղանակային վատ պայմաններում վայրէջքից յետոյ: Ընդամէնը օդանավում եղել է 217 մարդ, ներառեալ անձնակազմի անդամները: Կանխավ Սուդանի հեռուստատեսութիւնը հաղորդել էր, որ աղէտի ենթարկված Airbus A310-ում եղել է 203 մարդ:
  -   Միջազգային